«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության հաղթանակի միակ հնարավորությունը քաղաքացիների ընտրություններին մասնակցելու ցածր ակտիվությունն է։ Այս կարծիքը հայտնել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը։
Նրա խոսքով՝ այս նպատակին հասնելու համար ՔՊ-ի հովանավորությամբ մի շարք նախաձեռնություններ են պատրաստվում, որոնք ուղղված են քաղաքացիներին ընտրություններին չմասնակցելու կոչ անելուն։
Մալխասյանը նաև անդրադարձել է Շիրակի մարզի իրավիճակի։ Նրա դիտարկմամբ՝ մարզում տպավորություն է ստեղծվում, թե անիշխանություն է, իսկ մարզպետը՝ անտերություն։
Քաղաքագետը նկատել է, որ Իրանում բողոքի ալիքը այսօր ցույց է տալիս անկման միտումներ։
Վերջում նա նշել է, որ իշխանությունները ժամանակ չունեն մաքրելու ու մշակելու, և իրենց ռեսուրսները ծախսում են պարգևավճարների վրա։ Նա հարցրել է, թե ո՞վ է պատասխանատու ձնամաքրման աշխատանքների ապահովման համար։