Ներոնը սիրում էր լինել ուշադրության կենտրոնում։ Նա գրում էր բանաստեղծություններ, արտասանում էր դրանք, երգում ու պարում։ Գլխարկների բացակայության դեպքում նա դափնե պսակ էր կրում։ Նրա տարերքը բեմն էր և զանգվածային միջոցառումները։ Նրա կողմից կազմակերպված հյուրասիրությունները և զանգվածային միջոցառումները Հռոմի աղքատները բաց չէին թողնում։ Ներոնը պլեբսի կուռքն էր, որի շահերի պաշտպանության մասին մշտապես ելույթներ էր ունենում։ Պլեբսը էքստազի էր հասնում, երբ որևէ հաջողակ անհատի պատժի տասարաններ էին լինում։
Պատմում են, որ երբ Հռոմն այրվում էր, որի հիմնական տուժողները հենց աղքատներն էին, Ներոնը հիմներ էր երգում։ Սակայն պլեբսը շարունակում էր նրան սիրել, և երբ Ներոնին սպանեցին, քաղաքում պլեբսի հուզումներ սկսվեցին։
Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես պետք է ընկալել գլոբալիստ-խաղաղասերների հրապարակային կոչերը՝ ճիշտ հակառակ բովանդակությամբ։