«Oրենքով գող» են ոստիկանները բերման ենթարկել (տեսանյութ)

-ը գրում է.

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո»  մականվամբ Նորայր Փիլոյանին։

Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։ 

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 

Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։ 

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

1057


Այս թեմայով Քոչարյանը մինչ կալանավորվելը և դրանից հետո անձեռնմխելի չէր, հիմա էդ ոնց դարձավ անձեռնմխելի և ազատվեց. պարզաբանում է փաստաբանը Հետևելով վարչապետ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ Հայաստան ու ներդրումներ անել, ռուսաստանաբնակ գործարար Արմեն Հովսեփյանը Հայաստանում է Գնանք նորից փորձանքի մեջ ընկնե՞նք․ Սիրիահայերը չեն վերադառնա, եթե նույնիսկ անվտանգության երաշխիքներ ստանան Ռուբեն Հայրապետյանի հսկա կարողությունը, որի մասին քչերը գիտեին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին պատկանող գարեջրի գործարան. video