Ոստիկանության 6-րդ վարչությունը գործողություններ է իրականացնում «Էլլիպս» ընկերությունում. ուղիղ

-ը գրում է.

Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունն այս պահին գործողություններ է իրականացնում «Էլլիպս» ընկերությունում։

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին հաստատեց ընկերության փաստաբան Արամ Ղլեչյանը.«Գործողություններ են իրականացվում,բնական դատավարական գործողություններ են»։

Նշենք,որ մի քանի օր առաջ ևս ոստիկանությունն այս ընկերությունում ստուգումներ էր իրականացրել։

Այս ստուգումներից հետո «Էլլիպս» ընկերությունից Tert.am-ին հայտնել էին, որ ընկերությունը զբաղվում է անվտանգության սարքերի տեղադրմամբ, այսինքն՝ ինժեներական մոտեցում պահանջող խնդիրներով, իսկ անվտանգության համակարգերի շահագործումը՝ խախտումների հայտնաբերումը, տեսանյութերի առանձնացումը, մշակումը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը։ 

Ընկերության փաստաբան Արամ Ղլեչյանը հայտնել էր.«Մենք առկա ամբողջական տվյալների բազան տրամադրել ենք, կարող են ուսումնասիրել ու համոզվել, որ իրավախախտում ու չարաշահում չկա «Էլլիպս» ընկերությունում:

  Ընկերություն ունի 500 աշխատակից, որից ենթադրում են, որ մի մասը ֆիզիկապես չկան, այսինքն՝ միայն անուններ են, որոնց դիմաց վճարումներ են գրանցվել ու հաշիվներ ներկայացվել ՃՈ-ին: Մենք ներկայացրել ենք անվանական քանակը, այդ տվյալները հեշտ համադրելի են ՀՀ-ում առկա մյուսն տվյալների հետ: Բոլոր փոխանցումներն անկանխիկ են եղել։ Բնականաբար տհաճ ու վիրավորական է, բայց ըմբռնումով ենք մոտենում, թող ստուգեն ու համոզվեն, որ որևէ իրավախախտում չկա»։

398