Գալիս է Հայաստան՝ Սերժի Վաչոյի 1 միլիարդ դրամ գրավը վճարելու համար

-ը գրում է.

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն, գործարար Ռոբսոնը (Ռուբեն Թաթուլյան) երկուշաբթի օրը՝ հուլիսի 23-ին գալիս է Հայաստան։

Ռոբսոնը գալիս է, որպեսզի վճարի Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) ազատ արձակման համար անհրաժեշտ 1 միլիարդ դրամ գումարը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 20-ին հատուկ գործողություններ էր իրականացրել Սերժի Վաչոյին պատկանող «Յանս»-ում, որի արդյունքում հայտնաբերվել էր 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 500 եվրո, 36 մլն ՀՀ դրամ գումար:

Վաչագան Ղազարյանի` Երևան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում 2018թ.-ի հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ վերջինիս պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2.000 ԱՄՆ դոլար:

2018թ.-ի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 ԱՄՆ դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120.000 ԱՄՆ դոլար և 436.000.000 ՀՀ դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել և առգրավվել են:

Շարունակությունը ԲԲՍ Նյուզ-ում:

2224


Այս թեմայով Հայկ Մարությանը լավ սկսեց Նորընտիր քաղաքապետը կասեցրել է ապօրինի շինարարությունը. ՖՈՏՈ Մակրոնը հանդիպել է իր ապագա կնոջը 15 տարեկանում. Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկնոջ սիրո պատմությունը