Այսօր կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը

-ը գրում է.

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես պատրաստվում եմ իր հարզացրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակի ու հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք», - ասաց նա։

Փաշինյանը կարծում է, որ խոսակցությունը կլինի պաշտոնական ու կառուցողական։

«Երեկ մենք ոչ պաշտոնական հանդիպել ենք, քննարկել, արձանագրել ենք, որ կա ընդհանուր ըմբռնում ու այդ ըմբռնման հիման վրա առաջ կգնանք», - ասաց Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Դաշնակցության հետ նույնպես տեղի կունենա հանդիպում։

302


Այս թեմայով