Ինչ «համեստ» մեքենայով է երթևեկում Սեյրան Սարոյանը (լուսանկար)

-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի եկամուտների մասին ArenaNews.am կայքը տեղեկացել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի  պաշտոնական կայքէջից: Այստեղ ամեն տարի օրենսդիր ու գործադիր  (և ոչ միայն) մարմինները ներկայացնում են տարեկան հաշվետվություն` իրենց եկամուտների մասին:

2017-ին պաշտոնը վերաստանձնելու պահին ներկայացրած հայտարարագրով՝ Սեյրան Սարոյանն ունի 2 բնակարան բազմահարկ շենքում, 4 հողամաս, 3 անհատական բնակելի տուն, հողին ամրակայված 3 այլ շինություն ու նաև մեկ շինություն, որը դեռ այդ պահին չի ունեցել պետական գրանցման իրավունք:

Որպես շարժական գույք հայտարարգրված է միայն մեկ՝ HAMMER H2 մակնիշի մեքենա:

Ըստ ներկայացրած հայտարարգրերի՝ վերջւն տարիների ընթացքում Սեյրան Սարոյանը չի գնել ու չի օտարել որևէ գույք, ձեռք չի բերել ու չի օտարել արժեթղթեր, ինչպես նաև չի տվել ու չի վերադարձրել փոխառություններ: Պատգամավորը չի գնել ու չի օտարել որևէ թանկարժեք գույք. հիմնական եկամտի աղբյուրն այս տարիների ընթացքում եղել է աշխատավարձը:

2017-ի վերջում ապատգամավորի 8 մլն դրամ կազմող դրամական միջոցներն նվազել են՝ կազմելով 6 մլն դրամ: Աշխատավարձը ևս կազմել է 6 մլն դրամ:

Սեյրան Սարոյանի կնոջ՝ Լիանա Սարոյանի հայտարարագրերը բոլոր տարիներին հիմնականում դատարկ են, միայն մեկ տողով նշված են այդ պահի դրամական միջոցների չափը, որը տատանվել է 6-ից 4 մլն դրամի միջակայքում:

ArenaNews.am

1777