Սենսացիա. Ռուսները իրենց ավելի պինդ նյարդերով հաղթահարեցին իսպանացիների արգելքը և դուրս եկան 1/4

-ը գրում է.

Դրամատիկ և գերլարված պայքարում անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը: Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը:

 

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 12-րդ րոպեին Իգնաշևիչն ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ առաջին խաղակեսի ավարտին Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Արտյոմ Ձյուբան:

Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակի խաղակեսերում գոլ չի խփվել:

11 մետրանոց հարվածաշարում այսպիսի արդյունք է եղել.

Ինիեստա - V, Սմոլով - V, Պիկե - V, Իգնաշևիչ - V, Կոկե - X, Գոլովին - V, Ռամոս - V, Չերիշև - V, ,Ասպաս - X:

591


Այս թեմայով Խայտառակ խաղից հետո երկրպագուները փորձում էին իջեցնել մեր հավաքականի ֆուտբոլիստներին ավտոբուսից. video UFC-ի նախագահ. Չեմ կարող երաշխավորել, որ Խաբիբին չեն զրկի չեմպիոնական տիտղոսից Նուրմագոմեդովը 4-րդ ռաունդում հաղթեց Մակգրեգորին (լուսանկարներ, տեսանյութ)