0038 գաղտնի հրամանը. ինչ են խոսել Քոչարյանն ու Սարգսյանը

-ը գրում է.

Մարտի 1-ի գործն իրականացնող քննչական խումբը գործով մեղադրյալ է ներգրավել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, նրան մեղադրելով բանակը ներքին գործընթացներում օգտագործելու, սահմանադրական կարգը տապալելու փորձի համար:

Հատուկ քննչական ծառայությունը փաստերի շարքում հիշատակում է օրինակ այն ներքին հրամանը, որի մասին 2008 թվականի հունիսին հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ցույց տալով, որ դեռեւս փետրվարի 23-ին եղել է զորքերը զորանոցային պատրաստության բերելու հրաման:

Միքայել Հարությունյանը տվյալ պարագայում անկասկած «ցատկահարթակ» է դեպի Ռոբերտ Քոչարյան, որն այն ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարն էր: Նախկին Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը օրինակ հայտարարում էր, թե Քոչարյանին հարցաքննեին Մարտի 1-ի գործով, որ ի՞նչ ասեր: Իհարկե ասելու բան շատ կար, չկար պարզապես Քոչարյանին ու նաեւ այն ժամանակ գործող վարչապետ ու պաշտոնապես ընտրված նախագահ Սերժ Սարգսյանին հարցաքննելու անկախություն կամ քաղաքական կամք: Հիմա կամքը կա, իրավապահների ազատությունը կա, եւ նրանք փաստորեն ստեղծում են հարցաքննության շատ կոնկրետ առիթ: Մեղմ ասած, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը առնվազն որպես այդ ժամանակ նախագահ եւ վարչապետ պետք է պատասխան տան իրենց պաշտպանության նախարարի գործունեության մասով: Եվ ոչ միայն:

Այդպիսով, Միքայել Հարությունյանին մեղադրանքից հետո հարցը այն է, թե երբ է Մարտի 1-ի քննչական խումբը հարցաքննության կանչելու Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Եվ իհարկե ոչ միայն նրանց: Բայց այդուհանդերձ հետաքրքիր կլինի լսել, թե ինչ կասի օրինակ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի գործողությունների մասով, կասի՞, որ ինքը դեմ է եղել որեւէ մոտեցման, բայց Քոչարյանը գործել է առանց իր հետ համաձայնեցնելու:

Իսկ արդյոք կարող են պատմության արխիվում լինել հետաքրքիր ձայնագրություններ, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի զրույցի, կամ ներիշխանական որեւէ այլ ֆորմատով զրույցի:

Տրամաբանությունը, գործի շրջադարձը հուշում է, որ հերթը պետք է նաեւ դրանց հասնի: Չէ՞ որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունից հետո իշխանության քարոզչությունը «զինվեց» ընդդիմության գործիչների հեռախոսազրույցների ձայնագրություններով, միմյանց եւ Տեր-Պետրոսյանի հետ խոսակցություններով, որոնք փորձ արվեց օգտագործել ընդդիմությանը վարկաբեկելու եւ իշխանության գործողությունն արդարացնելու համար:

Հիմա գործը շրջվել է, եթե մինչ այդ ընդդիմադիր գործիչներն էին մեղադրվում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ, ապա այժմ արդեն մեղադրվում է այն ժամանակ բարձրաստիճան առաջին պաշտոնյաներից մեկը, մյուսների հետ կապող գործնականում անխուսափելի թելերով:

Կգա՞ Քոչարյանի, Սարգսյանի եւ այլոց ձայնագրությունների հերթը:

1254


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)