Երևանը պետք է նախաձեռնի Խաչատուրովի հետկանչը. ՌԴ ԱԳՆ

-ը գրում է.

Հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գործընկեր պետություններին Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը սկսելու ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հայտարարությանը։ 

«Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն այլևս հարմար չէ այդ պաշտոնի համար, ուրեմն ՀԱՊԿ-ը Հայաստանից այդ մասին գրավոր ծանուցում պետք է ստանա, և միայն դրանից հետո ընթացք կտրվի ոչ թե գլխավոր քարտուղարի փոխարինման, այլ նրա լիազորությունների դադարեցման գործընթացին»,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ տվյալ հարցի շուրջ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց են ունեցել։ 

Հիշեցնենք, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։ Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 

722


Այս թեմայով Հայկ Մարությանը լավ սկսեց Նորընտիր քաղաքապետը կասեցրել է ապօրինի շինարարությունը. ՖՈՏՈ Մակրոնը հանդիպել է իր ապագա կնոջը 15 տարեկանում. Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկնոջ սիրո պատմությունը