Ինչպե՞ս Ռոբերտ Քոչարյանը «նախապատրաստեց» Վազգեն Սարգսյանի սպանությունը. 1in.am

-ը գրում է.

1in.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է անձնավորել խնդիրը, թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, ով ոչ: Ընդհակառակը՝ նա կարող է ձևակերպել խնդիր, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր հանցանք են թույլ տվել, ապօրինի հարստացել. «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ միացմամբ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նա էլ է կողմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «հայտնվի ճաղերի հետևում»:

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը միանգամայն ռացիոնալ է և բխում է իրավական երկիր ունենալու անհրաժեշտությունից:

Սա է թավշյա հեղափոխության հիմնական հետևանքներից մեկը. գողապետությունը քանդվում է բոլորիս աչքի առաջ` հասարակությանը զարմացնելով նորանոր սկանդալային բացահայտումներով:

Կասկածից վեր է, որ բացահայտումների հետքերը հասնելու են մինչև գողապետության «հիմնադիր հայրերջ»` Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը:

Իրադարձությունների անխուսափելի թվացող զարգացումը Քոչարյանի մոտ ավելի է բորբոքել քինախնդրությունը. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվական»-ին և «Ժամանակ» օրաթերթին՝ 2 մլն դրամ պահանջելով իբր իրեն զրպարտելու համար։

Քոչարյանի նպատակն` ազատ խոսքը լռեցնելն է, սակայն մենք հավատարիմ ենք մեր մասնագիտական, քաղաքացիական առաքելությանը և հանգամանալից անդրադառնալու ենք Ռոբերտ Քոչարյանի տասնամյա կառավարման բոլոր հանցագործություններին` թեև դրանց միայն թվարկումը ժամանակատար, ծանր աշխատանք է:

Քոչարյանի նախագահության տասնամյակում տեղի են ունեցել շուրջ երեք տասնամյակ աղմկոտ սպանություններ: Դրանց կազմակերպման ձևը, չբացահայտված մնալը հուշում են այն մասին, որ երկրորդ նախագահը պետական համակարգը դարձրել էր ահաբեկչական-ռեպրեսիվ մեքենա, որի միջոցով ֆիզիկապես հաշվեհարդար է տեսել մարդկանց հանդեպ, որոնք կարող էին խոչընդոտել նրա անսահմանափակ իշխանությանը, ըստ էության` կոռուպցիոն հրեշավոր բուրգի հաստատմանը:

1998-ի պալատական հեղաշրջումն իրականացրած «հայտնի ուժերից» Արցախի խնդիրը հետաքրքրում էր միայն Վազգեն Սարգսյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանին պետք էին անսահմանափակ իշխանություն ու մեծ փողեր:

Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումով խնդիրը չէր լուծվել. Քոչարյանի անսահմանափակ իշխանության ճանապարհին կանգնած էր Վազգեն Սարգսյանը:

Քոչարյանը Վազգեն Սարգսյանի դեմ կամպանիան իրականացնում էր բոլոր ճակատներով` քաղաքական, քարոզչական, չխորշելով անգամ նախազգուշական սպանությունների կազմակերպումից:

Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը դարձել էր Վազգեն Սարգսյանի դեմ դավեր բուծող ինկուբատոր. այստեղ հավաքվել էին մարդիկ, որոնք դատապարտվել էին Վազգեն Սարգսյանին սպանելու փորձի, մտադրության համար: Խոսքը` մասնավորապես, ՀՅԴ ղեկավար գործիչ Վահան Հովհաննիսյանի մասին է, որը Քոչարյանի խորհրդականն էր:

Տիգրան Նաղդալյանի ղեկավարած հանրային հեռուստատեսությունը Վազգեն Սարգսյանի չեզոքացումը նախապատրաստում էր քարոզչական հարթության վրա: «…

Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը…»,- 1998-ի նոյեմբերին Վազգեն Սարգսյանին գրած իր հայտնի նամակում իրավիճակը դիպուկ նկարագրել է նրա ընկերը` Վանո Սիրադեղյանը:

Սակայն քաղաքական և քարոզչական հարթություններից զատ` Ռոբերտ Քոչարյանը 1998-ի վերջից գործի դրեց «մսաղացը»:

1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից սպանվեց պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խորխոռունին: Նա Վազգեն Սարգսյանի տեղակալն էր. սա, ըստ էության, ղարաբաղյան կանի առաջին կրակոցն էր Վազգեն Սարգսյանի ուղղությամբ: Ավելորդ է ասել, որ այս սպանությունը բացահայտված չէ:

Պատկերն ավելի ամբողջական դարձավ 1999թ-ի փետրվարի 9-ին, երբ սպանվեց Ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը: Պաշտոնական վարկածով` գեներալը երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

Ավելորդ է ասել, որ Քոչարյանի շրջապատի կողմից մոգոնված այս վարկածը նման է զառանցանքի: Արծրուն Մարգարյանին ճանաչողները քաջատեղյակ են նրա կամային, բարոյական բարձր որակների մասին. արցախյան պատերազմի ժամանակ Մերգելյանի ջոկատը ղեկավարած հրամանատարը չէր կարող դիմել նման քայլի: Անհեթեթ է պատկերացնել, որ մարդն իր գլխին կրակելուց հետո, կարող էր կրակել սրտին…

Արծրուն Մարգարյանը Սերժ Սարգսյանի գլխավորած ՆԳ և ԱԱ նախարարությունում մնացած միակ գեներալն էր, որը պահպանել էր հավատարմությունը Վազգեն Սարգսյանի, պաշտոններից հեռացած Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի հանդեպ:

Խորխոռունու ու Մարգարյանի սպանությունները կատարվել են միասնական տրամաբանությամբ, ըստ ամենայնի` ղարաբաղյան կանի սառնասիրտ հաշվարկով: Ռոբերտ Քոչարյանը «նախապատրաստում» էր Վազգեն Սարգսյանի սպանությունը… 1in.am

1in.am

|
2344