Արմավիրի մարզպետին. պարոն Միրիջանյան, վստահ եմ, որ Ձեր երեխան այս դպրոցում չի սովորում և այսպիսի զուգարանից չի օգտվում (լուսանկար)

-ը գրում է.

Երեւանու ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն ահազանգում է Արմավիր մարզի Մրգաշատ գյուղի թ. 2 դպրոցի զուգարանի անմխիթար վիճակի մասին.

«Արմավիրի հարգելի մարզպետ պարոն Միրիջանյան, վստահ եմ, որ Ձեր երեխան այս դպրոցում չի սովորում և այսպիսի զուգարանից չի օգտվում, որովհետև ո՛չ ես, ո՛չ Դուք, պարզապես մեր երեխաներին այսպիսի դպրոց չէինք ուղարկի, որովհետև մենք հնարավորություն ունենք մեր երեխաներին չուղարկել այդպիսի դպրոց: 

Իսկ ի՞նչ անեն Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թ. 2 դպրոց հաճախող երեխաների ծնողները, որոնք չունեն այլընտրանք, ստիպված են օգտվել այդ դպրոցի ծառայություններից ու այս մասին ահազանգել են ինձ: 

Նկարում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թիվ 2 դպրոցի սանհանգույցն է, որից օգտվելու են նաև այս տարի առաջին անգամ դպրոց գնացող երեխաները: Դպրոցն ունի ավելի քան 500 աշակերտ և 30 առաջին դասարանցի: Սա ուղղակի սպառնալիք է երեխաների առողջությանը և անվտանգությանը, Ձեր աջակցության կարիքն ունեմ, քանի որ որևէ նախարար, ոչ առողջապահությանը և ոչ էլ Կրթությանը չեն արձագանքում, դպրոցը միջոց չունի, և այսպես՝ փակ շղթա: Ում խորհուրդ կտաք դիմել, կամ ինչ կարելի է անել:

Նկարները կցում եմ:

Ինչպես այդ գյուղի ծնողներն, այնպես էլ՝ ես, ակնկալում ենք Ձեր գործուն հանձնարարականներն այս ուղղությամբ, որոնք կարծում եմ, կլինեն հրապարակային»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Անահիտ Բախշյանը:

719


Այս թեմայով «Մի ամիս ա ծառայել Հայկոն, մինչև կառանտին…Արա, ո՞նց չեք ամաչում դուք, Հայկ Մարությանը ֆեյք ա». Վազգեն Սաղաթելյան Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արա Մուրադյանին Հեղափոխության օրերին Էդուարդ Շարմազանովը փորձել էր 5000 դրամ ուղարկել, բայց կիսատ էր թողել գործարքը. գրառումը՝ Փաշինյանի էջից