Պատմություն կերտելով` «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. video

-ը գրում է.

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը  Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց «Տոբոլ»-ին:

Մերոնք առավելության հասան նվազագույն հաշվով: 82-րդ րոպեին գոլը խփեց Մոհամեդ Կոնատեն:

Թիմերի միջև առաջին խաղում հայկական թիմը պարտվել է 1:2 հաշվով: Մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ «Փյունիկ»-ը  դուրս եկավ հաջորդ փուլ: 

«Փյունիկ»-ը  դարձավ առաջին հայկական ակումբը, որը դուրս եկավ հեղինակավոր այս մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

Նշենք, որ խաղավարտին մեր թիմի կազմում երկրորդ դեղինը ստացավ և խաղը լքեց Պետրոս Ավետիսյանը:

Լուսանկարը` «Փյունիկ»-ի մամուլի ծառայության:

738


Այս թեմայով Կրիշտիանու Ռոնալդուն առաջին գոլն է խփել իտալական «Յուվենտուս»-ի կազմում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող ջրացատկորդներ` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Պատմություն կերտելով` «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. video Տյերի Անրին դուրս է եկել Sky Sports-ից Սենսացիա. Ռուսները իրենց ավելի պինդ նյարդերով հաղթահարեցին իսպանացիների արգելքը և դուրս եկան 1/4