Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գովքը՝ նվիրված Քոչարյանին. չՓիառված նախագահը…

-ը գրում է.

 Slaq.am-ի գլխավոր խմբագիրն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՉPR-ված նախագահը ...

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ավելի քան 20 պետություն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, քանզի նախագահը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձրել էր Հայաստանի և համայն հայության արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկը…

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Արցախա-ադրբեջանական և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման, դիվերսիոն ներթափանցումների փորձեր տեղի են ունենում հազվադեպ, քանզի Քոչարյանին հաջողվել էր բանակցությունների սեղանի շուրջ պահել և ՛ Ալիև ավագին, և ՛ Ալիև կրտսերին` փորձելով բանակցային գործընթացում լուծումներ գտնել ` խուսափելու համար ռազմական գործողությունների վերսկսումից…
(Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանն ու Արցախը հող չեն զիջել, իսկ Ադրբեջանն էլ չի փորձել և չի սկսել ռազմական գործողություններ):

Ռոբերտը Քոչարյանի իշխանության շրջանում Հայաստանը համարվելով Ռուսաստանի համար կանխատեսելի և՛ իրական, և՛ ռազմավարական դաշնակից պետություն սկսեց ինտեգրվել Եվրոպական ընտանիք և հենց այդ ժամանակ Հայաստանը դարձավ Եվրոխորհրդի անդամ, որի առջև նախագահ Քոչարյանը բարձրացրեց Հայսաստանի պետական դրոշը :

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում սկիզբ դրվեց 88–ի երկրաշարժի արդյունքում աղետի գոտու վերածված Հայաստանի հյուսիսը վերակառուցելու գործընթաց և նախագահ Քոչարյանը առաջին անգամ պետական բյուջեից գումարներ հատկացրեց աղետի գոտին վերակառուցելու նպատակով , ինչպես նաև Հայաստանից դուրս հարստացած մեր հայրենակիցներին խնդրեց , որպեսզի նրանք ևս մասնակցեն աղետի գոտու վերականգնման գործընթացին, որի արդյունքում Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում , կառուցվեցին 100-ից ավել նոր շենքեր, իսկ կիսաավեր վիճակում գտնվող բազմաթիվ շենքեր էլ հիմնովին վերանորոգվեցին և աղետի գոտի հասկացությունը Քոչարյանի շնորհիվ սկսեց կամաց-կամաց վերանալ:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք սկսեց վերագործարկվել մինչ այդ կործանման եզրին հայտնված Հայաստանի հանքարդյունաբերության հսկաները` Ագարակի , Քաջարանի պղնձամբոլիբդենային կոմբինատները, որոնց չաշխատելու հետևանքով Սյունիքի մարզում ժողովուրդն հայտնվել էր սոցիալական ծանր վիճակում, իսկ Հայաստանի բյուջեն ուղղակի թերսնուցվում էր: Վերագործարկելով և նոր շունչ տալով հանքարդյունաբերության հսկաներին Քոչարյանը լուծեց Սյունիքի հարավում հազարավոր մարդկանց աշխատանքի խնդիրը, իսկ կոմբինատների աշխատանքն իրենց հետևից ձևավորեցին նոր ձեռնարկությունների ստեղծում …

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանում լայն թափ ստացավ տեղական արտադրությունը . Հայստանում գործող գրեթե բոլոր հանրահայտ ընկերությունները բացվեցին և զարգացան հենց նախագահ Քոչարյանի իշխանության շրջանում և նրա հոգատարության և ուշադրության արդյունքում. «Գրանդ տաբակո» , «Մասիս տաբակո», «Գրանդ քենդի», «Աշտարաակ կաթ», «Արզնի» կաթնամթերք և թռչնաֆաբրիկա և այլն, և այլն, և այլն …

Քոչարյանը գրեթե ամեն օր կարմիր լենտ էր կտրում` բացելով որևէ ձեռնարկություն կամ նոր շինություն և նրան քննադատողները հաճախ նաև «ձեռք առնելու» համար նախագահ Քոչարյանին անվանում էին կարմիր լենտ կտրող, բայց այդ կարմիր լենտերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը սրընթաց զարգացավ և Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանից ոչ միայն արտագաղթ չեղավ, այլ նաև ներգաղթ սկսվեց, երբ հազարավոր մեր հայրենակիցներ սկսեցին վերադառնալ Հայաստան:

Ռոբետ Քոչարյանը իր նախագահության շրջանում հատուկ ուշադրություն դարձրեց Երևանի զարգացմանը. կառուցվեցին բազմաթիվ նոր ճանապարհներ, ասֆալտապատվեց ամբողջ քաղաքը, լուսավորվեց այն, կառուցվեց Հյուսիսային պողատան, որն այսօր տուրիստների ամենասիրած վայրն է և Երևանաի սիրտը, կառուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, և նույնիսկ Երևանի Քաղաքապետարանի նոր շենքը. և այս շղթան կարելի է անվերջ շարունակել…

Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում սկսվեց Զվարթնոց օդանավակայանի նոր համալիրի շինարարության աշխատանքները, որն այսօր մեր տարածաշրջանում լավագույն օդանավակայաններից մեկն է …

Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում ստեղծվեց քաղծառայության ինստիտուտ և նախագահը հատուկ ուշադրություն էր դարձնում այս ինստիտոտի ձևավարմանը, որպեսզի պետական աշխատողները զերծ մնան քաղաքականությունից և կուսակցությունները չկարողանան հեշտությամբ ազատվել քաղծառայողներից և իրենց կուսակցականներին տեղավորեն պետական պաշտոններում:

Եվ իր նախագահության ողջ շրջանում քաղծառայաության ինստիտուտը լիարժեք գործեց` լինելով ապաքաղաքական կառույց:

Հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հռոմի Պապն առաջին անգամ այցելեց Հայաստան, Վատիկանի Մայր Տաճարի գլխավոր սրահներից մեկը կոչվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով և այնտեղ կագնեցվեց Գրիգոր Լուսավորչի վեհաշուք արձանը:

Հայաստանը նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ապրեց տնտեսական բուռն զարգացում. Քոչարյանն իշխանությունը հանձնեց երկնիշ տնտեսական աճով, երբ Հայաստանի պետական պարտքը այսօրվա պարտքի համեմատ մի քամի անգամ ավելի քիչ էր, բայց իհարկե Քոչարյանի իշխանության տարիներին կային նաև թերություններ, բացթողումներ և պրոբլեմներ, օրինակ հոկտեմբերի 27-ի պես զարհուրելի և Հայոց պետականության հիմքերը խարխլող ոճրագործություն, որից իդեպ Հայաստանը դուրս եկավ սեփական պետականությունն ու ինքնիշխանությունը չվնասելով` դարձյալ նույն Քոչարյանի սառնասրտության, լայնախոհության և պետականամետ մտածողության արդյունքում:

21-րդ դարի ամենամեծ գործիքը PR-ն է, որից նախագահ Քոչարյանը այդպես էլ չցանկացավ օգտվել` մտածելով, որ ժողովուրդը տեսնում է իր կատարած գործերն ու կգնահատի այն, բայց նախագահ Քոչարյանը սխալվեց հրաժարվելով PR -ից, քանզի այլոք այդ նույն PR -ն օգտագործեցին Քոչարյանի դեմ, որպեսզի ժողովուրդը Քոչարյանի իշխանության խաղաղության, տնտեսական զարգացման, ներգաղթի և էլի լիքը լավ բաների փոխարեն հիշի միայն մարտի 1-ը … բայց որքան էլ ցանկանաս պատմությունը վերախմբագրել, միևնույն է փաստերը խոսելու են և խոսելու են տվյալ դեպքում ի օգուտ նախագահ Քոչարյանի, քանզի նրա օրոք Հայաստանն ապրել է բարդ և դժվարին օրեր, բայց զարգացել է ու եղել անվտանգ:

PR -ը զենք է, որով կամ դու ես կրակում, կամ կրակում են քո վրա ...

Հա մեկ էլ չմոռանամ ասել, որ Մեղրին հանձնել պատրաստվելու մեջ մեղադրվող նախագահ Քոչարյանը կառուցեց Մեղրի-Կապան նոր ավտոճանապարհ` Մեղրին Հայաստանի հետ է՛լ ավելի ամուր կապելու և Մեղրիի անվտանգությունը բարձրացնելու նպատակով…

Քիչ էր մնում մոռանայի` ԱՄՆ-ն Քոչարյանի ժամանակ «Հազարամյակի մարտահրավերներ»
ծրագրով Հայաստանին միլիոնավոր դոլարներ էր տրամադրում, որը Սերժ Սարգսյանի ժամանակ դադարեցվեց և որքան հասկացանք դադարեցված կմնա նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ:

Հա մեկ էլ չմոռանամ նշել, որ նախագահ Քոչարյանի սպորտային նախասիրությունների և համառության շնորհիվ վերածնվեց Ծաղկաձորը դառնալով կուրորտային բավականին գրավիչ կենտրոն, ինչու ոչ նաև Սևանա լճում տուրիզմը և ջրային սպորտաձևերը սկսեցին զարգանալ»:

1264


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)