Այսօր կներկայացվի, թե ի՞նչ էր փնտրում ոստիկանությունը Սաշիկ Սարգսյանի հետ կապված ընկերությունում

-ը գրում է.

AsekoseNews-ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գրասենյակում չարաշահումներ էին փնտրում։ Նա նշել է, որ այսօր ոստիկանությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ ու կհայտնի կատարված գործողության արդյունքները։Ինչ վերաբերում է քրեական հեղինակությունների ու օրենքով գողերի տներում կատարված խուզարկություններին, ոստիկանապետը նշել է, որ իրենց նպատակը նրանց Հայաստանից «քշելը» չէ և որ Օրենքի առաջ բոլորը հավասար են:

520