Քոչարյանի գրասենյակի ղեկավար. Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

-ը գրում է.

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով 2 ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

«Եվ գործը, և կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է: Սա վենդետա է, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որ չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի։ Ես ցավ են ապրում, որ ՀՀ պատմության համար չափազանց կարևոր այս գործը պատանդն է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարությունները և նրանց գործողությունները տրամագծորեն տարբերվում են մեկը մյուսից»,- ասաց Սողոմոնյանը:

Նա Քոչարյանի կալանավորումը համարեց շտապողականություն. «Քրեական գործը և կալնավարումը ապօրինի է և որևէ կապ չունի օրենքների հետ։ Մենք պահանջում ենք և պահանջելու ենք անհապաղ ազատ արձակել նրան և փոխել խափանման միջոցը»,- հավելեց Վիկտոր Սողոմոնյանը:

2772


Այս թեմայով Հայկ Մարությանը լավ սկսեց Նորընտիր քաղաքապետը կասեցրել է ապօրինի շինարարությունը. ՖՈՏՈ Մակրոնը հանդիպել է իր ապագա կնոջը 15 տարեկանում. Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկնոջ սիրո պատմությունը