Փաշինյանի հարվածը «հակահեղափոխությանը»


-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի: Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին օրերին վարչապետի ուղիղ եթերները ավելի սակավաթիվ էին դարձել, չնայած որ Փաշինյանի կողմից որոշ հարցերի շուրջ պարզաբանումների հանրային պահանջ էի ձևավորվել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը լուրջ մտահոգություն առաջացրեց հանրության լայն շրջանակներում և անհրաժեշտություն էր առաջացել մինչ ամսի 17-ին նախատեսված հանրահավաքը հանդես գալ քաղաքական հայտարարություններով: Հակառակ պարագայում Փաշինյանի լռությունը կարող էր դիտարկվել իբրև պարտվողականություն, իսկ նախընտրական փուլում գտնվող հեղափոխական թիմի համար նման սցենարը բացասական հետևանքներ կարող է ունենալ՝ հատկապես հեղափոխական էյֆորիայի պահպանման տեսանկյունից:

Փաշինյանի հայտարարության թիրախը ակնհայտ է. վարչապետն, ըստ էության, կրկնեց Տավուշի մարզում հնչեցրած գնահատականը՝ հակահեղափոխության պոտենցիալի վերաբերյալ: Հիշեցնենք, այն ժամանակ նա բավական թափանցիկ ակնարկ էր արել, կոչ անելով իշխանություններին չվախեցնել հակահեղափոխությամբ: Այս օրերին հենց Ռոբերտ Քոչարյանն է, որ մագնիսի պես ձգում է այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են քաղաքական ռեաբիլիտացիայի ենթարկվել, Քոչարյանին դիտարկելով համախմբան համար ամենահարմար առանցք: Վարչապետի ֆեյսբուքյան ուղերձը նախազգուշացում էր ոչ այնքան Քոչարյանին, որքան այն ուժերին, որոնք այս ընթացքում կփորձեն օգտվել վերջինիս ազատության մեջ գտնվելուց:

Ըստ Փաշինյանի, օրինականության հաստատման ճանապարհն այլընտրանք չունի, բոլորը պատասխան են տալու իրենց կատարած արարքների համար: Փաշինյանի այս հայտարարությունը, իհարկե, նպատակ է հետապնդում հանգստացնել հանրային տրամադրությունները, հատկապես հնչող տարատեսակ կարծիքների ֆոնին, ընդհուպ մինչև պնդումը, որ իշխանությունները պատրաստվում են կարճել Մարտի 1-ի գործը, կամ մտավախությունը, որ Մարտի մեկյան ոճրագործության գլխավոր մեղավորները կարող են ջրից չոր դուրս գալ: Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքից օրեր առաջ հստակ հասկացնել է տալիս, որ առնվազն այս հարցում նոր իշխանությունները լինելու են անզիջում, իսկ հեղափոխությունը շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է հակահեղափոխության վտանգը:

Ստելլա Խաչատրյան

ՏեսագովազդԲաց թողնել

4653


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան