Զգոնությունը չեն կորցնում. իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին

-ը գրում է.

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Արցախի ՊՆ-ի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագծում տիրող զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հանգիստ է, կրակոցներ չկան: «Դե, աննշան կրակոցներ միշտ կան, բայց վիճակը հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում սահմանապահ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց՝ իրենց մոտ իրավիճակը հանգիստ է, «կրակոցներ, փառք աստծո, այս պահին չկան»: 

«Հունվարի 26-ից այս կողմ հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիսի հատվածում հրադադրի ռեժիմը հիմնականում պահպանվում է՝ հաշվի չառնելով մեկ-երկու կրակոցը, որոնք լինում են միջդիրքային: Այս ընթացքում գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,-նշեց Նարեկ Սահակյանը՝ շեշտելով՝ իրենք իրենց զգոնությունն, այնուամենայնիվ, չեն կորցնում. «միշտ կազմ ու պատրաստ ենք, ինչպես վայել է սահմանապահ բաղանիսցուն»:

Սահմանապահ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը մեզ փոխանցեց, որ իրենց մոտ ևս հանգիստ է, կրակոցներ չեն եղել. «Հարաբերական հանգիստ է»: 

Ի դեպ՝ այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր, հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա: Արցախի ՊՆ-ն հերքել է այդ ապատեղկատվությունը՝ փաստելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը: 

Փետրվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում գլխի ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կիրակոսյանը, ով գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում և վիճակը ծայրահեղ ծանր է: 

Իսկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Մանուկյանը: Վերջինս Մարտակերտից էր: 20 տարի ծառայել է Զինված ուժերում:

Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել. հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն:

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի փոխանցմամբ՝ հայկական զինված ուժերը հակառակորդի նկատմամբ պատժիչ գործողություններ են իրականացրել: Զաքարյանը չի նշում, թե քանի զոհ է տվել հակառակորդը, սակայն վստահեցնում է՝ «մերոնք լավ էլ պատժում են»:

911


Այս թեմայով Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ են արձակվել Ադրբեջանը կհարձակվի՞ Ղարաբաղի վրա. Բակո Սահակյանի հարցազրույցը` REGNUM-ին Ռոբերտ Քոչարյանը ո՛չ տեսակետ հայտնելու խնդիր ունի, ո՛չ էլ հարցերից մտահոգվելու․ Վիկտոր Սողոմոնյան Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է Փաշինյանի հարվածը «հակահեղափոխությանը»