Խիստ գաղտնի օրակարգով Հայկ Մարությանը մեկնել է Փարիզ


-ը գրում է.

80 և ավելի տոկոս քվե ստացած քաղաքապետից սպասելիքներն ավելին են, քան նախկինում եղած Երևանի բոլոր քաղաքապետերից, պատճառը գուցե կապված է նրա հետ, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է դարձել հեղափոխությունից հետո և նոր իշխանություններից սպասումներն ավելի մեծ են:

Փաստ է, որ վերջին ընտրությունները նման էին վստահության հանրաքվեի, որտեղ երևանցիները ձայն տվեցին ոչ թե Հայկ Մարությանին և իր առաջարկած՝ Երևանի խնդիրների լուծման օրակարգին, այլ հեղափոխության առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին։

Ինչի՞ց է սկսել իր գործունեութ...

Սպանություն Երևանում. դանակի ...


Քաղաքապետ դառնալու հաջորդ օրվանից Մարությանը փորձեց հասարակությանը ցույց տալ, որ ձեռքերը ծալած չի նստելու՝ կասեցրեց ապօրինի շինարարություն, այցելեց Նուբարաշենի աղբանոց՝ ցույց տալու համար, որ, իբր,տեղում իրավիճակը վերահսկում է և տեղական խնդիրների մասով՝ այսքանով սահմանափակվեց:

Քաղաքապետի որշումներն ուսումնասիրելիս նկատեցինք, որ Հայկ Մարությանը մի կողմ է դրել քաղաքային խնդիրները և գործուղման մեկնել Փարիզ: Հոկտեմբերի 16-ից 17-ը Մարությանը քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով կլինի Փարիզում, գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Երևանի 2018 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ՝ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

Հրապարակված որոշումից, սակայն, պարզ չի դառնում, թե ինչու է քաղաքապետը մեկնել Փարիզ և ինչ հարցեր պետք է քննարկվեն: ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցը դա փորձեց պարզել քաղաքապետարանի լրատվության բաժնից, սակայն ինչպես երևում է՝ քաղաքապետարանում դեռևս մեկը մեկից տեղյակ չէ, քաղաքապետի գործուղման օրակարգն էլ խիստ գաղտնի փաստաթուղթ էր, որին լրատվության բաժնում չէին տիրապետում:

Մեր հարցին, թե ո՞րն է հրավերի և հանդիպման նպատակը այդպես էլ չկարողացան պատասխանել, նշելով, որ դեռ չեն կարող հրապարակել և միայն օրվա ընթացքում կլինեն մանրամասները։


Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե քաղաքի համար ինչ կարևոր նախաձեռնություն է հանձն առել նորընտիր քաղաքապետը՝ Փարիզ մեկնելով։

Արմինե Արմենակյան

Lurer.com


552


Այս թեմայով Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից Փաշինյանի հեռախոսը 2 ժամ անհասանելի լինի, դուք կկորեք, արա՜. Էդուարդ Շարմազանովը՝ ՔՊ-ականներին