«Խանութում կասայի հերթում կանգնած եմ. ներս է մտնում մի «թրաշամանուկ». Առնական, թիկնեղ, ոսկեգույն բեղ-մորուքով, բարձրահասակ…»


-ը գրում է.

Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խանութում կասայի հերթում կանգնած եմ: Մեկ էլ ներս է մտնում մի «թրաշամանուկ»: Առնական, թիկնեղ, ոսկեգույն բեղ-մորուքով, բարձրահասակ: Մի խոսքով լրիվ դիցաբանական Վահագնը:

Խանութի կին, աղջիկ, տատի բոլորը հիացած նայում էին տղային: Մինչև այն պահը, երբ դյուցազնը մոտեցավ կասային ու սկսեց լաչառի նման կռիվ անել ժամկետանց յոգուրտի համար: Հերթի մեջ կանգնած բոլոր կանայք հիասթափված նայեցին «թրաշամանուկին» ու խորացան իրենց սմարթֆոնների մեջ:

Ախր երկու մատով վագրի բերան պատռող տեսք ունեցող տղամարդը չպետք է «յոգուռծիկի» համար կռիվ անի: Էլ չեմ ասում «յոգուռծիկ» ուտի:
Ասածս ինչ է, էտ թրաշներին չխաբնվեք, տանը յոգուրտ են ուտում :)»


Այս թեմայով ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները Ինչպես է Հրանտ Բագրատյանը լողում Վանա լճում. video ՏԵՍԱՆՅՈւԹ. Ծեծկռտուք ու կրակոցներ Երեւանի բակերից մեկում․ մասնակիցները հայտնաբերվել են