Խաչատուրյան քույրերի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. նրանք դաժանորեն սպանել էին իրենց հորը

-ը գրում է.

Մոսկվայի Օստանկինյան դատարանը ձերբակալել է 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող բոլոր երեք քույրերին: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովան:

«Դատավորը բավարարել է միջնորդությունները, բոլոր երեք Խաչատուրյան քույրերի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - նշել է Սելիվանովան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի Օստանկինյան դատարանը ձերբակալել է 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող երեք քույրերից կրտսերին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:

Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով:

Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ 57-ամյա հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց:

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18 և 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել:

1920


Այս թեմայով Հայկ Մարությանը լավ սկսեց Նորընտիր քաղաքապետը կասեցրել է ապօրինի շինարարությունը. ՖՈՏՈ Մակրոնը հանդիպել է իր ապագա կնոջը 15 տարեկանում. Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկնոջ սիրո պատմությունը