Video. «Լֆիկի բանը կերանք». դեսպան Արզումանյանը ևս կարող է կալանավորվել

-ը գրում է.

Վերջին մի քանի շաբաթների ամենաքննարկվող թեման 2008 թվականի մարտի 1-ի ողբերգութունն է: Մարտի 1-ի իրադարձությունները իրապես բացահայտման կարիք ունեն, բայց այդ բացահայտումները չեն կարող լինել միակողմանի: Մարտի 1-ի համար պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն այդ ժամանակվա իշխանությունները, այլ նաև այն գործիչները, որոնք հրահրել են զանգվածային անկարգություններ:

Նոր կառավարությունն իրապես պետք է մի կողմ թողնի բոլոր տեսակի քաղաքական շահերը և փորձի Մարտի 1-ի գործը բացահայտել ամբողջությամբ և համակողմանի:

Երկար տարիներ է ինչ համացանցում մի ձայնագրություն է թափառում, որտեղ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալիկ Արզումանյանը հեռախոսով զրուցում է իր թիմակից Սուրեն Սիրունյանի հետ: Ընդդիմադիր թեկնածուի շտաբի պետը հրճվանքով է խոսում ամբոխի վերածված քաղաքացիների մասին, որոնք վառում են ոստիկանական մեքենաներ և թալանում են ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող սուպերմարկետները: Այս ձայնագրությամբ հստակ հասկանալի է դառնում, որ Ալիկ Արզումանյանը, եթե չի եղել այդ անկարգությունների կազմակերպիչը, ապա նվազագույնը տեղյակ է եղել, որ ցուցարարների մի մասը օրինախախտ գործողություններ է իրականցում և ոչինչ չի ձեռնարկել:

Հետաքրքիր է, որ նույն Ալիկ Արզումանյանը, տարիներ հետո ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվեց Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: Միթե՞ սա պատահականություն է:  Իսկ գուցե՞ հենց այդ օրերից է Ալիկ Արզումանյանը կապի մեջ եղել Սերժ Սարգսյանի հետ ու նա առաջնորդվել է հենց նրա շահերով:

Այս ամենը պարզելու համար անհրաժեշտ է, որպեսզի դեսպան Ալիկ Արզումանյանը հետ կանչվի Հայաստան և տեղում փորձեն պարզել, թե ինչ է եղել 2008 թվականին:  Այս հանգամանքների հետ կապված նա պետք է նոր բացատրություններ տա և գուցե Մարտի մեկի հետ կապված նոր հագամանքներ ի հայտ գան, որոնք կարող են լույս սփռել այդ օրվա իրադարձությունների վրա։ Պետք է պարզել Ալիկ Արզումանյանի և իր ընկերների գործողություններն ինչ հետևանքներ են թողել այդ օրվա դեպքերի զարգացման վրա և եթե չլինեին ձայնագրությունում հիշատակվող նրանց գործողությունները, չէր փոխվի արդյոք իրադարձությունների ընթացքը։ Այս ամենի ուսումնասիրությունից հետո հնարավոր է նաև, որ Մարտի մեկի գործով նոր մեղադրանք առաջադրվի Ալիկ Արզումանյանին ու նա կալանավորվի։

Եթե գոնե այս ձայնագրության մասով չի հարցաքննվում Արզումանյանը և հասարակությանը բացատրություններ չի տրվում, ապա շատերը կարող են իրենց թույլ տալ կարծել, որ Մարտի 1-ի գործը այդպես էլ լիարժեք չի բացահայտվի: Կլինեն բացահայտումներ միայն այն մասով, որոնք վերաբերվում են նախկին իշխանությունների գործողություններին:

8830


Այս թեմայով Առյուծ տղուն տվին սպանին, դու պտի դրանց գյուլլեիր. դիլիջանցիները՝ Արամ Սարգսյանին Չենք կիսում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. Շարմազանով Բիլզերիանը Հայաստանում է. 3 Տեսանյութ, 1 ֆոտո