«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամը Սևանա լճի ֆոնին արված լուսանկար է հրապարակել

-ը գրում է.

Ուկրաինական «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ, ռուս երգչուհի և դերասանուհի Տատյանա Կոտովան Սևանա լճի ֆոնին արված լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և կիսվել այնտեղ հանգստանալու մասին իր տպավորություններով:

«Միշտ, երբ ելույթներով գալիս ենք Հայաստան, այցելում ենք մեր ամենասիրած վայրը՝ Սևանա լիճ: Եվ այս անգամ բացառություն չէր, բայց կարող էինք նաև չգնալ. եղանակային պայմաններն այդքան էլ լավ չէին... սակայն մենք ռիսկի դիմեցինք ու չսխալվեցինք, մի լավ զվարճացանք», - գրել է նա:

 

Կոտովան նաև նշել է, որ լճի ափին ռեստորան կա, որտեղ կարելի է համեղ ուտեստներ ու խմիչքներ ճաշակել:

Մեկ այլ գրառման մեջ Տատյանա Կոտովան շնորհակալություն է հայտնել Հայաստանին հյուրընկալության ու դրական տպավորությունների համար: 



Այս թեմայով Պրեմիերա. Մագա - Խանդում եմ Դեն Բիլզերյանի հմայիչ ընկերուհու զինվորական ֆոտոշարքը՝ Արցախում Երգի պրեմիերա. Նանա - «Будь моим ангелом»