Վերացրեք «սև ցուցակ» կոչվածը կամ զիջեք

-ը գրում է.

Վերացրեք «սև ցուցակ» կոչվածը կամ զիջեք

Հայաստանում կան մարդկանց մի մեծ խումբ, ովքեր պարզապես ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վարկեր ստանալ և իրենց կարիքները հոգալ: Բանկային ոչ ստանդարտ քաղաքականությունը մարդկանց  լրիվ գցել է մոլորության մեջ: Ստիպված մարդիկ պարտքեր են անում կամ մնում լավագույն դեպքում աշխատավարձի հույսին:

Աշխարհի շատ երկրներում այլ է վարկ ստանալու ձևը: Ե՛վ տոկոսն է քիչ, և՛ չկա դասակարգվել կամ սև ցուցակ-ի մեջ ներառվել:

Առավել ճիշտ տարբերակը կլիներ այսպես.

Եվ այսպես…

Լինի բալային հստակ սահմանված կարգ. 1-ից 10-ը:

Մարդը գալիս է վարկ ստանալու: Նրան հստակ ասվում է, որ այս ինչ օրը կկատարեք ձեր առաջին վճարումը: Եվ, եթե մարդը խախտում է, նույնիսկ 1 ամիս , նա պետք է ընկնի ոչ թե դասակարգման տակ, այլ նրա վարկարժանությունը 1 բալով իջեցնել: Այսինքն՝ 9 դարձնել նրա 10 բալը:

Շարունակելով գործող վարկը՝  հաջորդ 3 ամիսներին քաղաքացին վճարումը կատարում է ճիշտ ժամկետներում. նրան հնարավորություն տալ ևս 1 վարկի: 

Եթե առաջինը ենթադրենք՝ 400 հազար էր, 2-րդ վարկը, ասենք՝ 200 հազար դրամ:

Իսկ արդեն, եթե մարդը չի կատարում կամ կատարում է վճարումը անպատասխանատու ձևով կամ ոչ ճիշտ, արդեն հնարավոր է նրա բալերը իջեցնել ու 1 տարով արգելել վարկեր ստանալուց:

Նաև պետք է իջեցնել սպառողական վարկերի տոկոսները, ընդհուպ՝ 10 տոկոսի:

Եվս մեկ անգամ հնարավորություն տվեք քաղաքացիներին հարգելի բանկիրներ. նրանք էլ են ուզում լավ ապրել:



Այս թեմայով Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները ԿԵցցեք, Մանե Թանդիլյան, ՔԻՉ ԱՌԱՋ տեսեք ինչ որոշում է կայացրել Գյումրու մանկատուն հանձնած երկվորյակների համար Կամո Արեյանը Երևանի քաղաքապետարանում նոր պաշտոն ունի