Վայ այն պաշտոնյաներին, որոնք իմ հանձնարարականները չեն կատարել. էսօրվանից թող վեշերը հավաքեն. Փաշինյանը բարկացավ


-ը գրում է.

Վայ այն պաշտոնյաներին, որոնք իմ հանձնարարականները չեն կատարել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսքան խոսել ենք, որ էս երկիրը կառավարվում է ԾԻԳ-իզմի, ՊՈԱԿ-իզմի տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է՝ նորից պետք է քննարկենք: Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք: Էդ ի՞նչ է ԾԻԳ-ը: էդ պադավատներ են,  ատկատներ են, կոռուպցիա է: Ամենամեծ օջախները  կոռուպցիայի այդտեղ է: Գնացեք մտեք ցանկացած ոլորտ, հեսա հերթով կբացահայտվեն դրանք»,-ասաց Փաշինյանը:

«Հերիք է, ամեն անգամ, երբ ասում են նախարարությունում աշխատողները կարողություններ չունեն, նախարարությունները ուրեմն լուծարենք: Ինչի՞ համար ենք պահում էս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաների սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի: Հետո ասում ենք՝ պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնեք, երբ կան պետական կառավարման համակարգեր, որտեղ մարդիկ ստանում են 10 անգամ բարձր աշխատավարձ: Իրենք ի՞նչ է, արտոնյալնե՞ր են», - ասաց նա՝ հավելելով, որ այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, եւ հերթով կանդրադառնան ոլորտ առ ոլորտ:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «այն պաշտոնյաները, որ պարզվի հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրանց գործին»։

«Շատ հստակ եմ ասում»:

ՏԵՍԱՆՅՈւԹ՝


Այս թեմայով Խայտառակ տեսանյութ. Մանվելը խոստովանում է, որ ձևեր է թափել իբր վատ է Ինչպես բացել մեքենայի դուռը, եթե այն փակվել է և բանալին մեքենայում է Ախռանա և բազմաթիվ մեքենաներ․ Մանվել Գրիգորյանի կինը խուսափեց մեկնաբանությունից (տեսանյութ)