Վարչապետը հրաժարական կտա, բայց կպահի իշխանությունը՝ անվերապահորեն վստահելով ուժայիններին


-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը, և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի առաջին կեսին։

Վնասազերծում Մալաթիայում (տեսանյութ)

Շտապ. Ցավալի լուր. 4 զինծառայ...

Որքան էլ քաղաքական ուժերը վստահեցնում են, նույնիսկ հուշագրեր ստորագրում, որ այդ ընթացքում թեկնածու չեն առաջադրի՝ քաղաքագետները շարունակում են մտահոգություններ ու ռիսկեր տեսնել։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ օրենքի իմաստով վարչապետը հրաժարական կտա, բայց կշարունակի պահել իշխանությունը. «Հավանաբար՝ անվերապահորեն վստահելով ուժային կառույցներին։ Բայց ամեն դեպքում ռիսկը մնում է։ Իմ կարծիքով՝ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն հնարավոր իրադարձության, եթե ժողովուրդը պատրաստ եղավ՝ որևէ վտանգ չեմ տեսնում»։

Միևնույն ժամանակ Շիրինյանն ասաց, որ չի կարծում, թե որևէ ուժ թեկնածու առաջադրի. «Նրանք հիմա սողում են, հանձնվել են»։

Մտահոգիչ է նաև այն փաստը, որ երկու ամիս է մնացել ընտրություններին, իսկ քաղաքական դաշտը դրան պատրաստ չէ, ավելին՝ ձևավորված չէ։ Հայտնի չէ, թե որ ուժն ինչ գաղափարախոսությամբ է հանդես գալու, և դեռ հստակ չէ արդյոք այս անգամ հնարավոր կլինի առաջնորդվել և ընտրել ըստ քաղաքական ուժերի գաղափարների։

Լևոն Շիրինյանն ընդգծում է՝ ընտրություններին այս պահին երևի թե պատրաստ է միայն «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցությունը. «Ես համարում եմ, որ քաղաքական դաշտ չկա, նախկին կոալիցիան քայքայված է, իսկ մնացած քաղաքական ուժերը ամբողջությամբ ձևավորված չեն։

Չգիտեմ՝ ՔՊ-ից բացի, որևէ ուժ պատրա՞ստ է առհասարակ, թե՞ ոչ»։

Մեր զրուցակիցը հույս է հայտնում, որ ամեն դեպքում կլինի գաղափարի պայքար. «Մեր շարժումը հանդես է գալու արժեքային համակարգի, եկեղեցու դավանանքի փիլիսոփայության հիմքի վրա, տնտեսական քաղաքական հայեցակարգի ներկայությամբ։ Նույնն էլ «Սասնա ծռեր»-ի պարագայում՝ ազգային-ազատագրական, պետականության վերականգնման, անկախության վերականգնման գաղափարներով։ Կլինեն նաև այլ ուժեր՝ ազատականներ և այլն»։

Շիրինյանը նշում է. «Լիբերալներից ժողովուրդը կուշտ է, վստահ եմ՝ մեր գաղափարների հետևորդներն ավելի շատ կլինեն, ես իմ համախոհների հետ ողջ ընթացքում հենց իմ նշած արժեքներն եմ ներկայացնելու»։

Ըստ նրա՝ կարճ ժամանակում հնարավոր չի լինի կազմակերպչական լավ աշխատանք տանել. «Մոտավոր գիտեմ, բայց առայժմ չեմ ասի, թե որ ուժերը կարող են խորհրդարանում տեղ ունենալ։ Չշտապենք»։

ՏեսագովազդԲաց թողնել

|
485


Այս թեմայով Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից Փաշինյանի հեռախոսը 2 ժամ անհասանելի լինի, դուք կկորեք, արա՜. Էդուարդ Շարմազանովը՝ ՔՊ-ականներին