Վարչապետը դիպել է ամենացավոտ կետին


-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ համապատասխան մարմիններին կհանձնարարի ստուգումներ անցկացնել բոլոր մետաղական հանքերում:

Փաշինյանը նշել է, որ չեն կարող փակել հանքարդյունաբերության ոլորտը, բայց բոլոր լծակներին օգտագործելու են, որ հանքերի շահագործումը խստիվ համապատասխանի բնապահպանական նորմերին ու Հայաստանի օրենսդրությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ուսումնասիրում են նոր հետազոտական աշխատանքների թույլտվություն ու շահագործում թույլ չտալու հնարավորությունը: Վարչապետը հայտնել է նաև, որ տեղեկություններ կան, որ հանքարդյունաբերող ընկերությունները մի քանի հարյուր միլիոն դրամ չեն վճարել բյուջե:

 

Հանքարդյունաբերությունը, թերեւս, Հայաստանի ամենացավոտ կետն է: Այն ապահովում է արտահանման մեծ մասը, բայց չնայած ըստ Սահմանադրության՝ ընդերքը պատկանում է պետությանը, պետական բյուջեն ստանում է խոշոր շահույթի ընդամենը չնչին մասը: Նախկինում կառավարությունն անգամ ընդերքի գույքագրում չի արել, որ ոչ ոք չկարողանա իրական եկամուտները հաշվել: Հանքերի շահագործմամբ միայն յուրայիններն ու մի քանի արտսահմանյան ընկերություններ են զբաղվում, որոնց շահերի լոբբինգը միջազգային մակարդակում է արվում: Հանրությունը ոչ մի բան չգիտի այդ ընկերությունների իրական եկամուտների մասին:

 

Բավական է, որ Հայաստանում օրենք ընդունվի, որով պետությունը որոշակի մասնաբաժին կստանա հանքերի շահագործումից, եւ ազգային բարիքներից ստացված եկամուտների մի մեծ մասը կհոսի բյուջե: Դա թույլ կտա ոչ միայն բյուջեն լրացնել, այլ նաեւ ստվերից հանել հանքարդյունաբերական բիզնեսը:

 

Ակտիվ հանքարդյունաբերություն է իրականացվում նաեւ Ղարաբաղում, Հայաստանի մարզերում: Հանքերի տերը քաղաքացիներն են, եւ նրանք պետք է ոչ միայն ստանան եկամուտների մեծ մասը, այլ նաեւ իմանան որքան է արդյունահանվում, որքանով վաճառվում եւ ում գրպաններն են հոսում եկամուտները:

Հայաստանը հարուստ է ռազմավարական նշանակություն ունեցող հանածոներով, մասնավորապես, պղնձով եւ մոլիբդենով, որոնք բարձր պահանջարկ ունեն համաշխարհային շուկայում: Այս մասին 2016 թվականին Համաշխարհային բանկի 2 զեկույցների ներկայացման ժամանակ հայտարարել է բանկի առաջատար մասնագետ Անդրիանա Դամինովան: Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանի օգտակար հանածոների արժեքը գնահատվում է 120 միլիարդ դոլար: Առանձին տարիներին հանածոների արտահանումը կազմել է երկրի արտահանման 40 %-ը, - ասել է Դամինովան:

 

Համաշխարհային բանկի հանքարդյունաբերական հարցերով ավագ մասնագետ Քրիստեն Հունդն ասել է, որ մարտահրավերներից մեկն այն  է, որ ոլորտը մեծ կախվածության մեջ է մեկ խոշոր ընկերությունից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որը ոլորտը խոցելի է դարձնում տատանումների առաջ եւ կախվածության մեջ դնում միջազգային շուկայում մետաղի գների փոփոխությունից: Փորձագետը նշել է, որ շուկայում մի շարք փոքր ընկերություններ էլ են գործում, որոնք կարող են շահույթով աշխատել:

Չնայած Հայաստանի միջազգային գործընկերները հանքարդյունաբերությունը համարում են ամենաստվերայիններից մեկը, Հայաստանի կառավարությունը էական քայլեր չի ձեռնարկել ոլորտի «բացման» համար: Ընդհակառակը, 2017 թվականի մարտի 1-ին Հայաստանի խորհրդարանը լրացումներ է կատարել Հարկային օրենսգրքում եւ «բնապահպանական ու բնօգտագործման վճարների մասին» օրենքում, որով հանքարդյունաբերող ընկերությունների ռոյալթի վճարումները մեղմացվում են: Ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման դեպքում սահմանաչափը 90%-ից իջեցվել է 80%:

 

Ժամանակին Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկել է. «Հանքահումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների, բնության վերականգման համար վճարները կամ 2012թ. մտցված ռոյալթիի թերի մեխանիզմը։ Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի (ընդերքի) գինը, որով շահագործողն այն գնում է հասարակությունից։ Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ։ Խնդիրը կլուծենք 1 տարվա ընթացքում »։


5071


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան