Վարչապետի խորհրդականը հրաժարականի դիմում է գրել

-ը գրում է.

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում:

«Սիրելիներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարևորագույն հանգամանքներով.

1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում և տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչև 2019-ի ամառ:

2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի` իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժևորելու խնդիր ունեմ:

Երբ աշխատանքի էի ընդունվում, Վարչապետը շատ հստակ խնդիր դրեց. «Էնպես չլինի, որ ամսվա կեսն էստեղ լինես, կեսը` Թիֆլիսում»: Այն ժամանակ ես վստահ ասացի, թե` «իհարկե ոչ»: Այս ամիսների աշխատանքային տեմպը իրոք շատ ինտենսիվ է եղել, և հիմա հասկանում եմ, որ պետք է դադար վերցնել, նախ` ընտանիքիս կողքին լինելու և ապա իմ այս ընթացքը հետահայաց ու ողջ խորությամբ վերլուծել-հասկանալու համար:

Շնորհակալ եմ ինձ տրված վստահության համար և հպարտ եմ, որ` իմ կարծիքով անկախ Հայաստանի պատմության մեջ այս ամենահաջողված կառավարության և ընկերներիս հետ նաև այսպիսի ճանապարհ անցնելու հնարավորություն եմ ունեցել: Ինձ համարում եմ թիմի մաս և անկախ կարգավիճակից ուժերիս ներածին չափով աջակցելու եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը:

Այս ընթացքում ծանոթացել ու աշխատել եմ ինձ համար թանկ դարձած շատ մարդկանց հետ, որոնց հետ վստահաբար շարունակելու եմ ընկերություն անել ապագայում: Ուրախ եմ, որ այս օրերին կարողացել եմ նեցուկ լինել որոշ մարդկանց, առնվազն հոգեբանորեն: Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում այս ընթացքում չեմ հասցրել հանդիպել, խոսել, քննարկել կամ աջակցել:

Մեծ հույս ունեմ, որ դրական ներդրում ունեցել եմ պարտականություններս իրականացնելիս, դե իսկ որոշ թերացումներ էլ աշխատանքի անբաժանելի մաս են` ինչ խոսք :)

Սիրում եմ բոլորիդ, վստահ եմ, որ համատեղ, արդյունավետ ու դուխով աշխատել շարունակելու պարագայում, Հայաստանի պայծառ ու երջանիկ ապագան անկասելի է լինելու...

#Դուխով

2375


Այս թեմայով Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա Դուք ամենակաշառվող թաղամասում եք, ԲՀԿ-ն այստեղ փող է բաժանում. քաղաքացին՝ Մարությանին