ՃՏՊ Թումանյան փողոցում. Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի մեքենային են բախվել. կա վիրավոր


-ը գրում է.

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 36-ամյա Եվգենիա Շեկոյանի վարած Toyota մակնիշի 35 DC 589 համարանիշի և 63-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած Toyota մակնիշի 99 RԼ 101 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Գ. Գրիգորյանի Toyota-ն առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 36-ամյա Նազենի Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 34 RM 511 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վարորդներից Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, ով ավտոմեքենայում չի եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Այս թեմայով ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները Ինչպես է Հրանտ Բագրատյանը լողում Վանա լճում. video ՏԵՍԱՆՅՈւԹ. Ծեծկռտուք ու կրակոցներ Երեւանի բակերից մեկում․ մասնակիցները հայտնաբերվել են