Տուապսեի մարզում ջրհեղեղի ժամանակ այս կինը 10 երեխա է փրկել. նա ազգությամբ հայ է


-ը գրում է.

Տուապսեի մարզում մանկապարտեզի տնտեսվար Լյուդմիլա Բաղդասարյանն իր մեքենայով 10 երեխայի հանել է վտանգավոր գոտուց, երբ տեղատարափ անձրեւի պատճառով շենք ջուր լցվելու վտանգ է առաջացել՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ Ցիպկա գյուղի «Իվուշկա» մանկապարտեզի տնտեսվար Լյուդմիլա Բաղդասարյանը բոլորի համար հերոս է։ Այն օրը, երբ Տուապսեի մարզը հայտնվեց աղետի հարվածի տակ, նա 10 նախադպրոցականի կյանք փրկեց»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Ուժեղ անձրեւը սկսվել է ճաշից հետո, եւ քանի որ մանկապարտեզը գետի կողքին է, անհրաժեշտ էր շտապ տարհանել երեխաներին։ «Ինչպես պատմեց Լյուդմիլան, դանդաղել չէր կարելի, աղետն անկանխատեսելի է, եւ միանգամից որոշվել է երեխաներին տանել ավելի անվտանգ վայր՝ գյուղական դպրոց։ Տնտեսվարը մանկապարտեզում մնացած 10 երեխաներին, որոնցից ամենափոքրը 2 տարեկան էր, նստեցրել է իր ավտոմեքենայի մեջ եւ անձրեւի պատի ու ջրի մոլեգնող հոսանքների միջով բարեհաջող հասել նպատակին, որտեղ սպասել է ծնողներին»,-պատմում են աշխատակիցները։  

«Դրսում ջուրը համարյա ծնկից էր, սակայն շենք չէր լցվել։ Երեխաները հանգիստ էին, նույնիսկ չհասցրեցին հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ես փոքրիկ Suzuki ունեմ, բոլորը չտեղավորվեցին, այդ պատճառով երկու անգամ տեղափոխեցի՝ 5-ական երեխա։ Ճանապարհը չէր երեւում, բայց ոտքով գնալ էլ արդեն հնարավոր չէր»,- Լյուդմիլայի խոսքերն է մեջբերում «Կուբան24» հեռուստաալիքը։

Աղբյուրը՝ NEWS.am

ՃՏՊ Թումանյան փողոցում. Հաղոր...

Ումի՞ց եք վախենում, բելառուսց...

1111


Այս թեմայով Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ) Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ Արմավիրում հավաքվում է քաղաքի գլխավոր տոնածառը. Դավիթ Խուդաթյան