Թե ովքեր են այդ 45 պատգամավորները, որոնք կմիջնորդեն Քոչարյանի ազատ արձակման համար. Սողոմոնյանը կհայտնի նրանց անունները

-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Պատգամավորները երաշխավորում են, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա: Նրանց թվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու փոխնախագահները, մեծ մասը «Հանրապետական» խմբակցությունից են, բայց կան նաև այլ խմբակցությունների պատգամավորներ, մասնավորապես` Դաշնակցությունից»,- ասաց Սողոմոնյանը:

Սողոմոնյանը խոստացավ հրապարակել ստորագրած պատգամավորների անունները, եթե ստանա վերջիններիս համաձայնությունը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

1337


Այս թեմայով Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ են արձակվել Ադրբեջանը կհարձակվի՞ Ղարաբաղի վրա. Բակո Սահակյանի հարցազրույցը` REGNUM-ին Ռոբերտ Քոչարյանը ո՛չ տեսակետ հայտնելու խնդիր ունի, ո՛չ էլ հարցերից մտահոգվելու․ Վիկտոր Սողոմոնյան Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է Փաշինյանի հարվածը «հակահեղափոխությանը»