Թավշյա հեղափոխությունը դեռ ավարտված չէ․ Փաշինյանը, եթե գալիս է Բեռլին՝ իր հետ բան պիտի բերի


-ը գրում է.

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանական«Թագեսցայթունգ» օրաթերթի թղթակից լրագրողվերլուծաբան Տիգրան Պետրոսյանը։

-Ավարտվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջան կատարած այցը։ Ի՞նչ տվեց այդ այցը տարածաշրջանին և, մասնավորապես, Հայաստանին: Արդյո՞ք այս այցը բեկումնային կարող է լինել հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների համար։

Ի՞նչ կադրերով է համալրվում ԱԱԾ-ն հեղափոխությունից հետո (տեսանյութ)ՀՀԿ-ն ավարտեց իր կարիերան. սա պատմական փաստ է

-Պետք է բաժանել երկու մասի. առաջինը՝ Գերմանիայի տեսանկյունից՝ ինչ տվեց այցը գերմանական կողմին և ինչ տվեց տարածաշրջանային այցը յուրաքանչյուր երկրի: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ Հայաստանի դիրքերն առավել շահեկան են։

Գերմանական տեսանկյունից սա տարածաշրջանային այց էր, որը ուղղված էր Գերմանիայի՝ Հարավային Կովկասում քաղաքականության ակտիվացմանը: Կարելի է ասել, որ գերմանական քաղաքականությունը, որը համապատասխանում է ԵՄ քաղաքականությանը, Բալկաններում իրենց գործունեությունը լավ թե վատ ավարտելուց հետո փորձում են կենտրոնանալ նաև մեկ այլ տարածաշրջանում, այն է՝ Հարավային Կովկասում: Բնականաբար, այստեղ կա ուժերի բախում, և առաջին հերթին դա Ռուսաստանն է։ Ինչպես տեսանք, Անգելա Մերկելը փորձեց չեզոքացնել և բացառել այդ սուր անկյունները՝ ասելով, որ այս այցը չպետք է ուղղվի Ռուսաստանի դեմ: Սակայն, իհարկե, հասկանում ենք, որ չուղղվել այլ հարց է, բայց քաղաքականության ակտիվացում Ռուսաստանին «պատկանող» տարածաշրջանում, մեկ այլ հարց է: Եթե դիտարկենք երեք երկրների տեսանկյունից, պարզ է, որ Հայաստանը ավելի շատ օգուտներ կարող է քաղել այս այցից, քան մյուս երկրները՝ կենտրոնանալով Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ, ինչը մեզ առավել շատ է հուզում։ Պետք է ասեմ, որ Մերկելը և գերմանական պատվիրակությունը դրականորեն զարմացած, տպավորված են Հայաստան այցով, ինչը, անխոս, պայմանավորված է թավշյա հեղափոխության հետևանքներով: Մենք ունենք քաղաքական դիվիդենտներ Արևմուտքում։ Առաջինը, ինչպես նշեցի, դեմոկրատիային ուղղված քայլերն են։ Հայաստանը մեծ թափով գնում է դեպի ժողովրդավարության։ Իհարկե, այլ բան է, թե ուր կհասնի, ինչպես կզարգանա այն, քանի որ դեռևս պրոցեսի մեջ է, ինչը խրախուսվում է Արևմուտքում , մասնավորապես՝ ԵՄ-ի և Գերմանիայի կողմից:

Երկրորդ՝ ի տարբերության Ադրբեջանի՝ դա քրիստոնյա քաղաքակրթության մաս կազմելն է, Հայաստանը դրա մի մասն է և կիսում է եվրոպական արժեքները: Եթե փորձեմ կարճ սահմանել, ապա քաղաքականապես Հայաստանն ավելի առաջատար դիրքում է, և ճիշտ հակառակը, Ադրբեջանը տնտեսապես առավել լավ դիրքում է: Ինչու եմ դա նշում, քանի որ արտաքին քաղաքականությունից բացի, գերմանացիներին հետաքրքրում է նաև տնտեսական շահը։ Մենք, կարծես թե, այս պահին տնտեսապես այդքան էլ բան չունենք առաջարկելու գերմանացիներին՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Բնականաբար, որքան էլ խոսենք, որ քաղաքականապես Հայաստանը լավ դիրքերում է, այնուամենայնիվ, Գերմանիան տնտեսական շահեր ունի և Ադրբեջանը տնտեսապես ավելի քան բան ունի առաջարկելու գերմանացիներին:

-Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցից հետո տարակուսանք հայտնեց։ Հիմա ինչ եք կարծում՝ արդյո՞ք Գերմանիան կմեծացնի Հայաստանին տրամադրվող գումարի չափը, թե՞ Գերմանիան նույնպես սպասում է այս թավշյա հեղափոխության ամբողջական ավարտին: Նկատի ունեմ՝ երբ ընտրություններ տեղի կունենան և պատկերը պարզ կլինի։

-Այո՛, դա կարծես թե հիմնական մեխն է, որով պայմանավորված են լինելու հայ-գերմանական հարաբերությունները: Գերմանիան Փաշինյանին հրավիրեց Բեռլին: Սա խոսում է այն մասին, որ, այո, նրանք վերջերս հանդիպել էին Բրյուսելում, երբ Փաշինյանը դեռևս երեք ամիս էր պաշտոնավարում, և, երկրորդ հրավերն է նախատեսվում, ինչը նշանակում է, որ կա հստակ հետաքրքրություն: Սակայն թավշյա հեղափոխությունը դեռ ավարտված չէ, և Փաշինյանը, եթե գալիս է Բեռլին, ուրեմն իր հետ բան պիտի բերի: Այսինքն՝ առանց խորհրդարանական ընտրությունների արդյունքների, Փաշինյանը չպետք է գա Բեռլին: Այսինքն՝ Փաշինյանի ձեռքին լինելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքը և դրանով են պայմանավորված լինելու նաև գերմանական ներդրումները Հայաստանում, ինչու չէ, նաև տնտեսական, մշակութային, քաղաքական զարգացումները Հայաստանի հետ: Սակայն երբ նշվում է, որ Փաշինյանը պետք է գա խորհրդարանական ընտրությունների արդյունքով, դա այնուամենայնիվ, չի նշանակում Փաշինյանի կուսակցության մեծամասնության արդյունքներով: Սա ամենևին չի նշանակում դրական, եթե Փաշինյանի կուսակցությունը մեծամասնություն կազմի ԱԺ-ում: Դա նշանակում է, որ Հայաստանում պիտի անցկացվեն իրականում արդար, թափանցիկ, անկաշառ ընտրություններ: Այս ամենից հետո միայն Փաշինյան-Մերկել հանդիպումը նոր թափ կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին:

-Մերկելն այդպես էլ «ցեղասպանություն» բառը չարտաբերեց: Արդյո՞ք պետք է կենտրոնանալ նման խնդրի շուրջ, թե՞ պետք է շարժվել առաջ։

-Ինձ համար այդ հարցը փակված է։ Լինելով վերլուծաբան Բեռլինում և մեկը, որ առնչվում է գերմանական կողմի հետ, կարող եմ նշել, որ առաջին՝ մենք ինչ ունենք մեր ձեռքի տակ: Մենք մեր ձեռքի տակ ունենք Գերմանիայի խորհրդարանի փաստաթուղթ, որով Գերմանիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ անվանելով այն ցեղասպանություն: Մերկելն այսօր կա, վաղը չկա, և ասի նա «ցեղասպանություն» բառը, թե չասի, մեզ համար դա չպետք է նշանակություն ունենա, քանի որ մենք ունենք փաստաթուղթ՝ Բունդեսթագի փաստաթուղթը։ Եվ այս առումով չպետք է սադրենք գերմանական կողմին։ Գերմանիան պաշտոնապես ճանաչել է, մեզ դրանից ավելի էլ ինչ է պետք։ Այլ հարց է, երբ դրա մասին խոսում է գերմանական մամուլը։ Նրանք այստեղ տեսնում են բարոյականության հարց, Թուրքիայի հետ հարաբերությունների հարց։ Մեզ պետք էր, որ Գերմանիայի խորհրդարանը ճանաչի, և այն ճանաչել է։ Եվ եթե Մերկելը Էրդողանի հետ ուզում է լավ հարաբերություններ, դա մեզ չպետք է խանգարի, քանի որ մենք ունենք մեր հասանելիք փաստաթուղթը։

-Գերմանական մամուլն այս այցը ինչպե՞ս լուսաբանեց։

-Իհարկե, գերմանական մամուլը մի քանի դաշտերի է բաժանում Մերկելի այցը։ Ինչպես նշեցի, դա տարածաշրջանային այցն է և Գերմանիայի՝ Հարավային Կովկասում ներգրավումն է, որը համարվում է Ռուսաստանի ազդեցության գործիք։ Եվ Մերկելը փորձում է ԵՄ-ին մոտեցնել այդ տարածաշրջանին։ Երկրորդ՝ Մերկելը քննարկել է Ադրբեջանի հետ նավթատարների հարցը և այստեղ Գերմանիային խանգարում է Ադրբեջանի բռնապետական համակարգը։ Եվ այս հարցերն են գերմանական մամուլում արծարծվել և, իհարկե, այն, որ Մերկելը չարտասանեց «ցեղասպանություն» բառը և փորձում է Էրդողանի հետ լավ հարաբերություններ ունենալ։

|
391


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում