Սպիտակցի Հայկոն դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ վիզան. Ուշագրավ զարգացումներ


-ը գրում է.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ-ում մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ փաստի առաջ են կանգնել մի շարք երգիչ-երգչուհիներ, որոնք ինչ-որ առնչություն են ունեցել Դինա Ակոպովնայի և այս գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի հետ:

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Գրիգորյանի կամ Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Մասնավորապես ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ ահա աղմկահարույց գործի շրջանակներում երգիչ Հայկ Ղևոնդյանը` Սպիտակցի Հայկոն, ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Սակայն մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրին, որ ամերիկյան օրենսդրությունն արգելում է վիզայի հետ կապված մանրամասներ հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՏեսագովազդԲաց թողնել

Հայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները

Ասել, թե Սասուն Միքայելյանն է...

1864


Այս թեմայով Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։17-ի դրությամբ Ընտրակաշառքի դեպքեր. 76 ահազանգ է ստացվել, որից 5-ը՝ ընտրակաշառք տալն է, մյուսները՝ այլ բնույթի Վրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը