Սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց է տեղափոխվել 34–ամյա տղամարդու դի. ժամանել են Երևանի ոստիկանապետը, քրեական բաժնի


-ը գրում է.

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է

Ռոբերտ Քոչարյանը հասավ Ստրասբ...

Աշակերտները դիմել են Արայիկ Հ...

ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված փողոցում 60 մետրից ավելի հայտնաբերել են արնանման հետքեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բարսեղյանն էր, ում մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հարվածի հետքեր:

Այս պահին նշված փողոցում երթևեկությունը դադարեցված է Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից: 

Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործին բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը: 

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Մհեր Ներսիսյանի և բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ:

***
21:50 

Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Փափազյան փողոցում՝ «1001 մանրուք» խանութի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի 35 RF 815 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ տեղեկությունների՝ պատկանում է սպանվածին:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան