Սուրենյանը հայտնեց. ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. Ձմռան առաջին օրը ձյուն կտեղա


-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում նոյեմբերի  27-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 27-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև:

ՏեսագովազդԲաց թողնել

ԿԸՀ-ն հնարավորություն է տալիս...

Դավիթ Շահնազարյանը մամուլի աս...

1947


Այս թեմայով Սուրենյանը հայտնեց. ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. Ձմռան առաջին օրը ձյուն կտեղա Սուրենյանը ցույց է տվել, թե ինչ ձմեռ է սպասվում մեզ (լուսանկար)