Սկանդալային մոդելը, ով քննադատում է Փաշինյանի աշխատանքը, ուզում է մտնել քաղաքականություն. video


-ը գրում է.

Նուդ-ֆոտոշարքերով հանդես եկող մոդել Անիտա Հարությունյանը համազգային շարժումից և Հայաստանում իշխանափոխությունից հետո հաճախ է հանդես գալիս քաղաքականությանն առնչվող մեկնաբանություններով. երբեմն գովաբանում է իշխանությունների քայլերը, երբեմն` քննադատում է դրանք:

Նրա վերջին գրառումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել: Մոդելը, մասնավորապես, նշում է, թե վերջապես նախկին կոռուպցիոներներից ազատվեցինք, բայց հիմա եկել է մեծամիտների ժամանակաշրջանը, և, դիմելով Նիկոլ Փաշինյանին, կարծիք հայտնում. «Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել, գուցե ՓՄՁ-ի համար ցածր տոկոսադրույքներով վարկեր տալու նախաձեռնությամբ հանդես գայիր, կամ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների իջեցման հարցով մի քայլ անեիր, կամ երիտասարդ ընտանիքների բնակարանների ապահովության հարցը լուծեիր, կամ էլ թե բժշկական ծառայությունները հասանելի դարձնեիր միջինից ցածր խավի համար»…:

Թե ինչ է ակնկալում հայտնի մոդել Անիտա Հարությունյանը նորաստեղծ կառավարության մոտ 100-օրյա գործունեությունից և ինչն է նրա դժգոհության պատճառը, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց նրանից:

Մեր զրույցի ընթացքում պարզվեց` Անիտա Հարությունյանը չի բացառում հավանականությունը քաղաքականություն մուտք գործելու: Իսկ թե որ թևում հանդես կգա` իշխանություն, թե ընդդիմություն, մեր զրուցակիցը չցանկացավ բացել փակագծերը:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Հիշեցնենք, որ նա իր բլոգում գրել էր.
«Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել». Սկանդալային հայ մոդելի սկանդալային հայտարարությունը

http://armcomment.am/news/2018-08-06-3150

տեսանյութ!

ՏեսագովազդԲաց թողնել

Արմավիրում հավաքվում է քաղաքի...

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտո...

671


Այս թեմայով Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ) Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ Արմավիրում հավաքվում է քաղաքի գլխավոր տոնածառը. Դավիթ Խուդաթյան