«ՇՏԱՊ․ Արցախից այսպիսի տեղեկություններ եմ ստանում. Չգիտեմ որքանով է արդեն կատարված փաստ, թե կանխելու կարիք կա»


-ը գրում է.

Շտապ․ Արցախից այսպիսի տեղեկություններ եմ ստանում։ Նաև խնդրել են տարածել։
Չգիտեմ որքանով է արդեն կատարված փաստ, թե կանխելու կարիք կա։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՐԸՆԹԱՑ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Քիչ առաջ ստացված հավաստի տվյալներով հատուկ հանձնարարականով անցած գիշեր Ստեփանակերտ է ժամանել Սերժ Սարգսյանի բանագնացը, որը Բակո Սահակյանին փաստացի հրահանգել է չընկրկել Արցախի Ոստիկանության պետի և ԱԱԾ հատուկ ջոկատային ստորաբաժանման պետի հրաժարականի պահանջի առջև, որը պետք է դառնար նախորդ օրերին ընթացած քաղաքացիական դժգոհության հանգուցալուծման օրակարգի մաս։

Սերժ Սարգսյանի բանագնացը Բակո Սահակյանին հռետորական երկընտրանքի առաջ է կանգնեցրել, ասելով, թե ո՞ւմ ես իշխանություն հանձնելու․ Արայիկի՞ն (Արցախի պետնախարար), թե՞ Հայկին (Հայկ Խանումյան, ընդդիմամդիր «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար)։

Վաղ առավոտյան Բակո Սահակյանը քաղաքական որոշում է կայացրել ազատել Արայիկ Հարությունյանին պետնախարարի պաշտոնից՝ այն փոխանցելով ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին։ Փաստորեն կոպտորեն ոտնահարվել է ոչ միայն Արցախի հասարակության՝ ուժային պաշտոնյաների հրաժարականի պահանջը, այլև բռնաճնշումների մթնոլորտը վերացնելու և հանրության պահանջներին կառուցողաբար ընդառաջելու երկու օր առաջ հնչած Նիկոլ Փաշինյանի անհատական բաց միջնորդությունը։ Հենց այս րոպեներին Ստեփանակերտում ընթանում է ուժային հեղաշրջման գործողություններ․ մոտակա ժամերի ընթացքում սպասվում է պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի և այդ պաշտոնում ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի նշանակվելու մասին պաշտոնական հաղորդագրությունը, որին տրամաբանորեն հաջորդելու է ուժային նոր բռնաճնշումների ալիք։

Արմեն Աղայան. ֆեյսբուք:

ՏեսագովազդԲաց թողնել

2966


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան