Շմայսը փակել է Էջմիածնից-Երևան գնացող ճանապարհը

Թեժ իրավիճակ է Էջմիածնում: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը փակել է Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների ճանապարհը, ովքեր շարժվում էին Երեւան` միանալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին ու հանրահավաքին: 

Նախկին ՀՀԿ-ականի պահանջով բեռնատարների վարորդներն իրենց բեռնատարներով փակել են ճանապարհը: Առաքել Մովսիսյանի կողմնակիցները ծեծել են այդ բեռնատարի հետեւում գտնվող մյուս բեռնատարների վարորդներին, որպեսզի վերջիններն էլ փակեն ճանապարհը:

x