Շանթ Հարությունյանը բանտախցում սպասում է Ռոբերտ Քոչարյանին. Շանթի որդու հայտարարությունը

-ը գրում է.

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը Facebook-ում գրել է.

Խնդրում եմ ուշադրություն։ 
Գրառումս ուղղված է բոլոր֊բոլորին և լրատվամիջոցներին։ 
Օգոստոսի 17֊ին լրանում է Շանթ Հարությունյանի՝ բանտից գրված բաց նամակի ժամկետը՝ ուղղված հայ ժողովրդին, որով կոչ էր արվում 2֊3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը։ 

Լրանում է այդ ժամկետը, սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.
Ես՝ Շահեն Հարությունյանս, և հայրս՝ Շանթ Հարությունյանը, դեռևս չենք պատրաստվում նախաձեռնել որևէ քաղաքական պայքար՝ կապված Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման հետ։ 

Հետևաբար. Հայաստանում տեղի ունեցող շարժումները, որոնցում կարող է շոշափվել Շանթ Հարությունյանի անունը, խնդրում ենք չկապել մեզ հետ։
Մենք պատասխանատու ենք միայն մեր և մեր նախաձեռնությունների համար։
Երբ մենք գործենք՝ կհայտարարենք ինքներս։ 

Հ.Գ. Իսկ թե ինչպե՞ս է Շանթ Հարությունյանը, ասեմ. 
Շարունակում է գտնվել բանտում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով և բանտախցում սպասում է Ռոբերտ Քոչարյանին։ 

Շատ խոսելու բան կունենան Շանթ Հարությունյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ որ, Շանթ Հարությունյանին մարտի 1֊ի գործով մի տարի պահեցին բանտում և 1 ամիս հոգեբուժարանում։ 
Լավ եղե'ք։



Այս թեմայով Աստղագուշակ՝ օգոստոսի 14-ի համար Նիկոլ Փաշինյան. Այս հոդվածը գրել եմ 2010 թվականի դեկտեմբերի 23-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում Ինչո՞ւ Արա Զոհրաբյանը որոշեց ապօրինի կասեցնել Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագրի գործունեությունը Քոչարյանի օգտին գրված մեկ ստատուսի գինն այսօր հաղթահարեց 100 դոլարի հոգեբանական շեմը ՓՄՁ-ի համար հիանալի շանս է. ինչպես փող աշխատել մսի շուկայում