Սերժն հրաժարական տվեց. բացառիկ Գագիկ Ծառուկյանը միանում է ցուցարարներին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։

Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։

Կեցցե ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը։ ԲՀԿ քաղաքական խորհուրդ

x