Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից


-ը գրում է.

Հանրությունն աշխուժորեն քննարկում է ՀՀԿ խորհրդի նիստը, ՀՀԿ հայտարարությունը և արտահերթ ընտրությանը մասնակցելու որոշումը: Արդեն իսկ այդ հանգամանքը առաջացնում է հարցեր՝ մի՞թե թավշյա հեղափոխությունից հետո վեց ամիս անց չկա քննարկելու այլ բան: Մյուս կողմից՝ իրավիճակն ինչ-որ առումով օբյեկտիվ է՝ հաշվի առնելով այն, որ թավշյա հեղափոխության գործընթացը դեռևս չի ամբողջացել դե յուրե, ինչը հասարակությանը թերևս կտա արդեն դե ֆակտո նոր օրակարգին անցնելու ավելի հանգիստ հնարավորություն: Շատ վերլուծաբանների կարծիքով գործնականում ՀՀԿ-ն ոչ թե կայացրել է ընտրությանը մասնակցելու որոշում, այլ պարզապես չմասնակցելու որոշում չի կայացվել: Մի կարևոր դրվագ էլ․ ՀՀԿ-ում քննարկվել է նաև, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ժառանգորդության հարցը։ Թերևս սա ոչ պակաս սկզբունքային հարց է, որքան՝ ընտրություններին ՀՀԿ մասնակցության խնդիրը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, քաղաքագետներ Էլեն Հոխիկյանը և Արմեն Հովհաննիսյանը:

Կ. Քոչարյանի խոսքով՝ տեղեկատվական արտահոսքեր կան այն մասին, որ ՀՀԿ-ն կիսված է՝ մի մասը պնդում է, որ պետք է մասնակցեն ընտրություններին, մյուս մասը՝ հակառակը. «Արդեն դե ֆակտո դա տեսնում ենք. Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն մասնակցելու է, իսկ Սամվել Ֆարմանյանը հայտարարում է, որ ինքը չի մասնակցելու: Կարծում եմ՝ ՀՀԿ-ից չմասնակցողների հայտարարություններ էլի կլինեն: Դա վկայում է կուսակցությունում առկա բանավեճի մասին»:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ անկախ ամեն ինչից, ՀՀԿ-ն հաղթահարելու է նվազագույն շեմը՝ 20 տարվա մեջ ստեղծելով այն մարդկանց սոցիալական բազա, ովքեր իրենց լավ էին զգում ՀՀԿ-ի օրոք. դա իրենց ընտրազանգվածն է, որոնց ձայները կբավարարեն՝ հաղթահարելու սահմանված նվազագույն շեմը:

«Սերժ Սարգսյանը չփոխվեց: ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից»,- ընդգծեց Կ. Քոչարյանը՝ հավելելով, որ այդ դեպքում նրանց վարկանիշը կբարձրանար, բայց դեռ չեն անում:

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ մարդիկ հակված են քվեարկելու որևէ հեղինակության օգտին, բայց պատրաստ չեն քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

Է. Հոխիկյանի դիտարկմամբ՝ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը առանձնապես մթնոլորտ չի փոխի: Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը ներկայացնում է ժողովրդին. «Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ իրենք գործող իշխանության հետ սկզբունքային տարաձայնություն ունեն, դա նշանակում է, որ ժողովրդի հետ ունեն տարաձայնություն»:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ ՀՀԿ-ն փորձում է չմարել քաղաքական դաշտում, և Ս. Սարգսյանին չներգրավելով՝ ավելի շատ քվե ստանալու ակնկալիք ունի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորել...

Վրաստանում հայուհին փողոցից 3...

|
220


Այս թեմայով «Էդմոն, լակոտներիդ կարգի հրավիրի, թե չէ կարիերադ կթաղեմ Միշիկին նվիրվածությանդ փաստավավերագրական դրվագներով». Տ. Ուրիխանյան Փաշինյանը փայտով հարվածել է ծերունիներին. Lragir.am Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց․ Չէ որ բոլորս մարդ ենք.. Լուկաշենկո