Սերժ Սարգսյան. «Հասցնել այնպիսի հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու 1994-95թթ. ստորագրած պայմանագրի դրույթները»


-ը գրում է.

Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Նա այս մասին հայտարարել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը:

«Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները»:

Նա շեշտել է, որ սպառազինությունների մրցավազքում Հայաստանը վարում է ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում է  սպառազինության արդյունավետության վրա:

«Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները», նշել է Սերժ Սարգսյանը:

ՏեսագովազդԲաց թողնել

ՃՏՊ Թումանյան փողոցում. Հաղոր...

VIDEO. Ինչպես են ՀՀԿ- ականներ...

4357


Այս թեմայով Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։17-ի դրությամբ Ընտրակաշառքի դեպքեր. 76 ահազանգ է ստացվել, որից 5-ը՝ ընտրակաշառք տալն է, մյուսները՝ այլ բնույթի Վրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը