ՍԱՍ-ի աշխատակիցը իրեն թույլ է տալիս նման կերպ արտահայտվել. «Հա, ցերեկով բոմժերն են առևտուր անում, իրիկունով նորմալ մասսան»

Gag Smbatyan

Հարգելի SAS Supermarkets ցանց, այն փաստը, որ ժողովուրդը աչք ա փակում ձեր թանկ գների վրա ու առևտուր ա անում, թույլ չի տալիս ձեր աշխատակիցներին վիրավորել հասարակության մեծ մասին: Ես ինքս Թումանյան ՍԱՍ-ից գնումներ հաճախ եմ անում: Զբաղվածության առումով ավելի մոտ է և չեմ կարող չընդունել, որ որակով ապրանքներ կան: 
Երեկ երեկոյան սուպերմարկետից դուրս եկա, ձեր աշխատակիցը ինչ-որ մեկի հետ զրուցում էր: Բառացիորեն ցիտում եմ իրենց զրույցը.
-Ապեր, իրիկունով ավելի լավ առևտուր կա հա ոնց որ:
Ու Ձեր աշխատողը պատասխանում ա:
-Հա, ցերեկով բոմժերն են առևտուր անում, իրիկունով նորմալ մասսան:
Ոնց ա իրեն թույլ տալիս նման կերպ արտահայտվել: Ես չգիտեմ` քանի հոգի են լսել էդ զրույցը, ամեն դեպքում ես հանրայնացնում եմ: Ինքը որ սասում ա աշխատում բոմժ չի, իսկ իր աշխատավարձը ապահովող մասսան բոմժ ա? Հետևողական եղեք ձեր աշխատակիցների նկատմամբ: Իմացեք` ում եք գործի ընդունում....

Իր էջում գրել է Gag Smbatyan անունով օգտատերը


Եթե հավանել ես նյութը, լայքի՛ր

x
x

Շարունակել