«Սաքուլիկը» հրաժարական տվեց


-ը գրում է.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան  էջում՝ գրելով․ «Հարգելի ուսանողներ ջան, սիրելի կոլեգաներ և ընկերներ...

Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ԺՈՂ-ի/ պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար: Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ Ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել...Ժողն ինձ տվել է ամենակարևորը. Ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես Ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից... Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ»:

Հիշեցնենք, որ Երևանի տնտեսագիտական համալսարանում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ այդ բուհի ուսխորհրդի անդամները՝ ի դեմս նախագահ Սևակ Խաչատրյանի, լրագրողներին շատ վատ էին վերաբերվել, բանը հասել էր հայհոյանքներ հնչեցնելուն: Ուսխորհրդի մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց մտնել լսարան ու մասնակցել թեկնածուականի պաշտպանությանը: Այդ երիտասարդների թվում էին նաև ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահի տեղակալ Սերգո Խառատյանը և լրագրողներին հայհոյած Սարգիս Մուրադյանը՝ «Սաքուլիկը»:  Վերջինիս անունը նոր իմաստ էր ձեռք բերել: Ցանկացած ոչ համարժեք պահվածք ունեցող, վատ վարքի տեր երիտասարդի «Սաքուլիկ» էին անվանում: Այս դեպքից որոշ ժամանակ անց «սաքուլիկ» Սևակ Խաչատրյանը նշանակվեց համալսարանի պրոռեկտոր, ինչը զարմանք առաջացրեց շատերի մոտ: 

Արփինե Հովհաննիսյան՝ 165 ձայն...

Դավիթ Շահնազարյանը մամուլի աս...

481


Այս թեմայով «Էդմոն, լակոտներիդ կարգի հրավիրի, թե չէ կարիերադ կթաղեմ Միշիկին նվիրվածությանդ փաստավավերագրական դրվագներով». Տ. Ուրիխանյան Փաշինյանը փայտով հարվածել է ծերունիներին. Lragir.am Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց․ Չէ որ բոլորս մարդ ենք.. Լուկաշենկո