«Սադախլու» շուկայում առևտուր չկա. «Նիկոլի դարում» մարդիկ օրերով քնում են շուկայում մի քանի կգ բանջարեղեն վաճառելու համար

-ը գրում է.

Արմավիր քաղաքին կից գտնվող «Սադախլու» կոչվող շուկան կիսադատարկ է։ Ո՛չ միրգ-բանջարեղեն վաճառող կա, ո՛չ էլ՝ առանձնապես գնորդ։ Գյուղացիները օրերով քնում են շուկայում, միայն թե կարողանան իրացնել իրենց արտադրած, մշակած բերքը։ «Երդեն երկու գիշեր է՝ շուկայում եմ անցկացնում, որ պոմիդորը վաճառեմ։ Հսկայական վարկ եմ վերցրել, պոմիդոր եմ տնկել, բերքի կեսը փչացել է, բայց եղածն էլ չեմ կարողանում վաճառել։ Երևանում պոմիդորի կիլոգրամը 250 դրամ է, բայց մենք ստիպված 80 դրամով տալիս ենք վերավաճառողներին, մենակ թե, չմնա փչանա։

Բայց որ ստացված գումարից հանում ես սածիլի փողը, թույների, պարարտանյութի փողը, ջրի ու մնացած ծախսերի, տակը ոչինչ չի մնում։ Ստիպված գնում ենք ուրիշ բանկից վարկ ենք վերցնում, որ տանենք մյուս վարկը փակենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին գյուղացիները։

Գյուղացիների խոսքերով՝ այս տարի չորային էր, բերքը դաշտում չորացավ, ձմերուկի թաղերը դաշտում արդեն դեղնել ու չորացել են։ Շատ ժամանակ առևտրականները դրսից են ձմերուկ բերում ու վաճառում տեղականի փոխարեն։ «Դրա համար էլ այս տարի ձմերուկի գինը շատ բարձր է։ Ով էր տեսել՝ օգոստոս ամսին 200 դրամ լիներ ձմերուկի կիլոն»,- ասացին գյուղացիները։

|
4357


Այս թեմայով Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի. Տեսանյութ Դուք կապշեք նրա ձայնը և կատարումը լսելով…Այս տղան երգում է Կոմիտասի Հորովելը New York-ի Times Square հրապարակում…. Հուզիչ տեսանյութ. Հարսի երգը՝ վարչապետ Փաշինյանի խոսքերով