Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանը


-ը գրում է.

ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։

Բացի այդ, մեկ այլ գրությամբ հայտնում են, որ արգելվում է ներկրել օգտագործված անվադողեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ն իրազեկել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ 2019 թ. հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքերի արժեքային և բնաիրային չափերը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն, անդրադառնալով այս իրողությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նոր Հայաստանի ամենալուրջ բացթողումներից մեկը այս որոշման ընդունումն է, որը պարտադրվում է վերպետական կառույցի կողմից: Նախ՝ Հայաստանը չպետք է մասնակցեր որոշման հաստատմանը հանձնաժողովի նիստում և դեմ քվեարկեր և ապա՝ եթե անցել է, ապա հիմա անհրաժեշտ է դրա դեմ բողոք հայտնել և բողոքարկել:
Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանը և իր մեջ օրինականացված, պետական թալանի նմանվող տարրեր է պարունակում:

Եվ եթե բոլոր ուղիները սպառված են, ապա առնվազն Հայաստանի կառավարությունը պարտավոր է ներքին կարգով չկիրառել այս որոշումը: Աշխարհի բազում երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ը, առանձին օրենքների լուռ, ոչ պարտադիր կիրառման քաղաքականություն են վարում:

Մի օրենք, որի համաձայն, ծով և մարդկային մեծ հոսքեր չունեցող երկիրը գրեթե անելանելի կամ ծանր դրության մեջ է դնում այն սեփական և օտար քաղաքացիներին, որոնք ուղղակի անձնական ուղեբեռ են ներմուծում՝ չի կարող տեղ ունենալ Հայաստանի պես այցելությունների կարոտ երկրում:

Հայաստանն ուղղակի բարոյական իրավունք չունի սեփական քաղաքացիներին անտեղի և չարդարացված նեղություն պատճառող նման նորմ կիրառել և դա անել նոր իրականության պայմաններում՝ որքան էլ որ վերպետական և Հայաստանի սուվերենությունը սահմանափակող կառույցի որոշմամբ ու նախկին իշխանությունների մեղքով այդ օրենքը պարտադրվի:

Սա լուրջ հետընթաց է ոչ միայն սեփական շահերի, այլև՝ քարոզվող արժեքների առումով»:


Այս թեմայով ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները Ինչպես է Հրանտ Բագրատյանը լողում Վանա լճում. video ՏԵՍԱՆՅՈւԹ. Ծեծկռտուք ու կրակոցներ Երեւանի բակերից մեկում․ մասնակիցները հայտնաբերվել են