Րոպեներ առաջ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Ռուսաստանում. բախվել են հայկական համարանիշներով Mercedes Sprinter-ն ու բեռնատարը


-ը գրում է.

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։

Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Մոսկվա ճանապարհին՝ ՌԴ-ի վարչական տարածքում, բախվել են Mercedes Sprinter մակնիշի 308 AF 61 համարանիշի և բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 8 հոգի տեղափոխվել են Պովլովսկի հիվանդանոց։

Այս պահին վիրավորները գտնվում են նշված հիվանդանոցում, և տեղի իրավապահները ճշտում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը եղել է Mercedes-ի վարորդը, իսկ Mercedes-ը հաշվառված է Երևան քաղաքի Սարի Թաղում գրանցված «Ման-Տուր» ՍՊԸ-ի հաշվեկշտում։

Կատարվածի մասին տեղյակ են արդեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում, և նախարարը Դավիթ Տոնոյանի հանձնարարականով ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ու փրկարար ծառայությունը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ պարզում են դեպքի հանգամանքները։

ՏեսագովազդԲաց թողնել

Ումի՞ց եք վախենում, բելառուսց...

Ես Պուտինից ներողություն չեմ ...

1576


Այս թեմայով Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ) Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ Արմավիրում հավաքվում է քաղաքի գլխավոր տոնածառը. Դավիթ Խուդաթյան