Ռիտա Սարգսյանի ամենաօրիգինալ ծննդյան տարեդարձը (տեսանյութ)


-ը գրում է.

Երեկ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է եղել Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող թիվ 114 մանկապարտեզի վերաբացմանը: Մանկապարտեզը կառուցվել է 1975 թ.-ին և միայն վերջերս է վերանորոգվել Առաջին տիկնոջ նախաձեռնությամբ և ջանքերով: Հիմա այն ունի ոչ միայն գեղեցիկ ու հարմարավետ շենքային պայմաններ, այլև նոր անուն` «Ծիածան»: Վերանորոգված մանկապարտեզում ամեն ինչ Ռիտա Սարգսյանի երևակայության և քրտնաջան աշխատանքի արդյունքն է` օրիգինալ ձևով զարդարված բակ, գունագեղ դիզայն, սենյակներին համահունչ կահավորում և այլն: Մանկապարտեզի ավագ խմբի սաներից Հրանտը տիկին Ռիտայի հետ շրջեց մանկապարտեզում, պատմեց նորակառույց մանկապարտեզի և իր տպավորությունների մասին:

Երեկ` մարտի 6-ին, Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն էր: Առաջին տիկնոջ խոսքով` սա իր ամենաօրիգինալ ծննդյան օրն էր:

«Երեխաներն իմ տարերքն են, և ինձ համար հեշտ է նրանց հետ աշխատելը: Ինչ անում ես սիրով, հեշտ էլ ստացվում է»,- ասաց Ռիտա Սարգսյանը:

2017


Այս թեմայով Բացահայտվել է 7.352.400 դրամի յուրացման և 140.000 դրամի կաշառքի դեպք. Տեսանյութ Վնասազերծում Մալաթիայում (տեսանյութ) Վթարից զոհված տղայի ընկերուհին մի տեսանյութ է հրապարակել, որը առանց հուզվելու անհնար է դիտել