Քիչ առաջ. հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա. պատկան մարմինները ուղտի ականջում քնած են. ով է փոխհատուցելու վնասը...


-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մամիկոնյանց փողոցում դարն ապրած հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով կոտրվել և ընկել է Toyota Camry մակնիշի 99 PP 009 համարանիշի և Volkswagen մակնիշի 38 FF 388 համարանիշի ավտոմեքենաների վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենաները ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ թե ով է փոխհատուցելու մեքենայատերերի գումարը, դեռևս մնում է օդից կախված:

Այս պահին ճշտվում է, թե արդյոք զոհեր և վիրավորներ չկան, ճանապարհը նշված հատվածում փակ է ու մինչև այժմ թաղապետարանից ու քաղաքապետարանից ոչ մի պաշտոնյա չկա:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արման Նալգրանյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ ժամանեցին նաեւ Արաբկիրի թաղապետարանի ծառայողները, ինչպես նաեւ «Հայաստանի էլէկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները: 

Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները էլեկտրական սղոցով մասնատեցին ծառը, որից հետո դեպքի վայրում սկսեցին աշխատել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները:

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ՏեսագովազդԲաց թողնել

ՀՀԿ -ն 20 հազար դրամ է բաժանո...

Վրաստանում հայուհին փողոցից 3...

4306


Այս թեմայով Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։17-ի դրությամբ Ընտրակաշառքի դեպքեր. 76 ահազանգ է ստացվել, որից 5-ը՝ ընտրակաշառք տալն է, մյուսները՝ այլ բնույթի Վրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը