Քիչ առաջ. արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով կան զոհեր

Ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։

Աղբյուրի տեղեկություններով տուժածները ոչ զինվորականներ են, ոչ էլ զինվորներ, այլ ականազերծմամբ զբաղվողներ։ 


Եթե հավանել ես նյութը, լայքի՛ր

x
x

Շարունակել